20 հետաքրքիր փաստ Մարս մոլորակի մասին

20 հետաքրքիր փաստ Մարս մոլորակի մասին

Երկարատև դադարից հետո <<Գալակտիկուս>> բլոգը կրկին վերադառնում է ձեր կողմից սիրված հետաքրքիր փաստերով։ Այս անգամ խոսենք Մարս մոլորակի մասին, որի բացահայտումը այժմ համարվում է մարդկության նոր գերնպատակ։ Լուսինը մեր կողմից մասամբ է բացահայտված, ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս, բայց այժմ NASA-ի և ողջ մարդկության ուշադրության կենտրոնում Մարսն է։ Մարդկանց հետաքրքրում է, թե արդյո՞ք կա կյանք  Մարսի վրա, այնտեղ մարդը կարո՞ղ է ապրել, թե՞ ոչ, կա՞ն  անհրաժեշտ կենսապայմաններ։ Այդ հետաքրքրությունից ելնելով` ձեզ ենք ներկայացնում 20 փաստ Մարս մոլորակի մասին. 


1. Հայերեն անվանումը Հրատ է, ունի շիկակարմիր գույն, ինչի համար էլ հաճախ անվանում են նաև Կարմիր մոլորակ։ Արեգակից հեռավորությամբ 4֊րդն է, ըստ մեծության՝ 7֊րդը, մակերևույթի մակերեսը կազմում է 144,8մլն կմ²։ 
2. Միջին ջերմաստիճանը -63,1°C  է, մակերևույթի ջերմաստիճանը օրվա ընթացքում շատ մեծ չափով է տատանվում` ցերեկը կարող է հասնել +20°C, իսկ գիշերը` իջնել մինչև -153°C։ 
3. Առաջին անգամ Մարսը հեռադիտակով տեսել է Գալիլեո Գալիլեյը 1609թ.-ին։ 
4.  Մոլորակն ուսումնասիրելու համար պարբերաբար ուղարկվում են սարքավորումներ։ Ամենաերկարատև ուսումնասիրությունները կատարել է  <<Opportunity>> մարսագնացը, որը նախատեսված է եղել 3 ամիս աշխատանքի համար, բայց աշխատել է 15 տարի և լռել 2018թ-ին` փոշու հզոր փոթորիկի պատճառով։ Վերջին տեղեկությունները եղել են այն մասին, որ մարտկոցներն այլևս չեն աշխատում, իսկ շուրջը մթնում է։ 
5. Փոշու փոթորիկների ժամանակ հողի հատիկները, դիպչելով միմյանց, ստատիկ էլեկտրական լիցքեր են առաջացնում, որն էլ հանգեցնում է չոր կայծակի։ 
6. Մոլորակի վրա կա շատ ջուր` հատկապես բևեռային շրջաններում` սառույցի տեսքով։Ցածր ճնշման պատճառով այստեղ հեղուկ վիճակով ջուր լինել չի կարող, քանի որ այն շատ արագ կգոլորշանա։ 
7. Մակերևույթի ճնշումը շատ ցածր է` Երկրի մակերևույթի  ճնշումից մոտ 160 անգամ ավելի ցածր։ 
8.  Արեգակնային համակարգում ամենաբարձր լեռը գտնվում է հենց այստեղ, այն  Օլիմպ հրաբուխն է, ունի 26կմ բարձրություն (ստորոտից մինչև գագաթ), մինչդեռ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռ Էվերեստի բարձրությունը 8848մ է (ծովի մակարդակից)։ 
9. Մարսի 1 օրը 24 ժամ 37 րոպե է, իսկ 1 տարին` 687օր։ 
10.  Ձգողությունը այստեղ Երկրի ձգողությունից 60%-ով պակաս է, ուստի մի քանի մետր բարձրությամբ ցատկելը այստեղ հնարավոր է, իսկ կշռվելը` ոչ այդքան սարսափելի։ 
11. Երկրի վրա 90կգ կշռող մարդը Մարսի վրա կունենա 33,9կգ քաշ։ 
12. Մեր մոլորակից հնարավոր է տեսնել Մարսը անզեն աչքով։  
13. Կարմիր մոլորակի մթնոլորտում երբեմն ամպեր են լինում, բայց մեծ բարձրության վրա` մոտ 50-60կմ։ 
14. Մթնոլորտային շերտն այստեղ այնքան բարակ է, որ մոլորակը միշտ ենթարկվում է ուժեղ ճառագայթման։Մարդը այստեղ 3 օրում այնքան կճառագայթվի, որքան Երկրի վրա 1 տարում։ 
15. Ոչ մի մարդ և կենդանի չի կարող ապրել Մարսի վրա առանց հատուկ հանդերձանքի, քանի որ ցածր մթնոլորտային ճնշման պատճառով մարդու արյան մեջ եղած թթվածինը վայրկենապես կվերածվի գազային պղպջակների, ինչը կբերի մահվան։ 
16. Մարսի ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ գիտաճյուղ կա, որը կոչվում է արեոլոգիա։ 
17. Հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի վրա ընկած շատ երկնաքարեր հենց Մարսի մասնիկներ են, ներկայումս դրանք 34-ն են։ 
18. Մարսը ունի 2 բնական արբանյակ` Դեյմոսը և Ֆոբոսը, որոնք շարժվում են տարբեր արագությամբ։ Առաջինը օրվա մեջ 2 անգամ է երևում երկնքում, երկրորդը` 1 անգամ 2 օրում։ 
19. Գարնան առաջին ամսվա  և Կարմիր մոլորակի անունը նույն ծագումն ունեն։ Երկուսի հիմքում էլ Հին Հռոմի դիցաբանությունն է, նրանք անվանակոչվել են ի պատիվ պատերազմի աստծո` Մարսի, քանի որ մոլորակը ունեցել է արյան գույն, իսկ մարտ ամիսը համարվել է պատերազմների համար ամենաբարենպաստը։ 
20. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճը` Մարիաները, որը տիեզերքից ունի մեծ խազի տեսք։ 


Այսքանն էին այսօրվա փաստերը, հուսով ենք, ձեզ դուր եկան:  
Եթե հետաքրքրված եք տիեզերքով, ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները, կարդացեք նաև մեր <<7 ճանաչողական գիրք տիեզերքի մասին փոքրիկների համար>>  բլոգը, որտեղ կգտնեք նորանոր գիտելիքների շատ աղբյուրներ։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները։  
 

Դե իսկ տիեզերական հետաքրքրությունները, վիրտուալ իրականությունը, այլմոլորակային մթնոլորտը հենց Ձեզ են սպասում Հրաչյա Քոչար 13 հասցեում` <<Գալակտիկուս>>   տիեզերական ժամանցի կենտրոնում Այցելե՛ք  Գալակտիկուս, զգացե՛ք տիեզերքի շունչը։ 

 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777