10 փաստ բատուտի մասին

10 փաստ բատուտի մասին

Այն, որ բատուտը տասնամյակներ շարունակ մնում է փոքրիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը, և բացի զվարճալի լինելուց՝ հասցրել է մտնել անգամ մեծահասակների սպորտային առօրյա, անժխտելի է: Երբևէ տեսե՞լ եք, որ փոքրիկն անտարբեր անցնի գունավոր բատուտի կողքով ու չցանկանա գոնե մի քանի րոպե թռվռալ: Գալակտիկուսի թիմը ևս հաստատում է. մեր բատուտի անկյունը փոքրիկների աչքից երբեք չի վրիպում, ուստի այսօրվա բլոգում հենց անդրադարձ կկատարենք բատուտին վերաբերող հետաքրքիր փաստերին: 
1. Չնայած, որ բատուտներ գոյություն են ունեցել ավելի վաղ ժամանակներից՝ թեկուզ այլ տեսքով (օրինակ՝ բնական կաշի), առաջին բատուտը պատենտավորվել է 1936թ. ինժեներ Ջորջ Նիսսենի կողմից: Այն նախատեսված էր ակրոբատներին տրավմաներից ապահովագրելու համար, սակայն դա չխանգարեց բատուտին դառնալ ամենասիրված զվարճանքների առարկաներից մեկը: 
2. Բատուտի վրա թռչկոտելը նպաստում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների արտադրությանը՝ նպաստելով էմոցիոնալ ֆոնի բարելավմանը և նվազեցնելով սթրեսի մակարդակը: Անգամ բժիշկներն են խորհուրդ տալիս թռվռալ բատուտի վրա, եթե ցանկանում եք ազատվել դեպրեսիայից: 
3. 10 րոպե թռչկոտել=30 րոպե վազք. անգամ գերլարված ծանրաբեռնվածությունը չի զգացվում այս ընթացքում՝ ի տարբերություն այլ մարզման ձևերի: Բատուտի վրա 1 ժամում ծախսվում է մոտ 900 կալորիա: 
4. Բատուտը նպաստում է խոշոր մկանների զարգացմանը, ուստի այն փոքրիկների զարգացման պարտադիր ծրագրի մաս պետք է լինի: 
5. Թռչկոտելն օգնում է զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը, քանի որ այդ ընթացքում մարդու ծանրության կենտրոնն անընդհատ փոխվում է, և նա ստիպված է լինում ամեն ցատկից հետո արձագանքել մարմնի դիրքի փոփոխություններին: 


6. Հնարք. բացի արձագանքման ունակությունից՝ բատուտներն օգնում են նաև զարգացնել փոքրիկների մտավոր ունակություննեը: Միայն խնդրելով փոքրիկին հաշվել իր ցատկերի թիվը՝ կնպաստեք նրա ուշադրության զարգացմանը: 
7. Վեր ու վար պարբերաբար կրկնվող շարժումները նպաստում են ավշային համակարգի աշխատանքի ակտիվացմանը, ինչը օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները և բարձրացնում է դիմադրողականությունը: 
8. Բատուտի վրա թռիչկոտելը սկսել է համարվել սպորտաձև՝ սկսած 20-րդ դարի 40-ական թվականներից, իսկ 2000 թվականին այն ներառվել է Օլիմպիական մարզաձևերի շարքում: 
9. 2004 թվականին Իսպանիայում առաջացավ նոր սպորտաձև, որը միավորեց վոլեյբոլը և բատուտը, ու կոչվեց բոսսաբոլ: Այստեղ ցանցն ավելի բարձր է կախվում, իսկ հատակին փոխարինում է բատուտը: Խաղացողները ոչ միայն պետք է թռչեն ու հարվածեն գնդակին, այլև պետք է ակրոբատիկ հնարքներ ցուցադրեն: 
10. Եվ իհարկե՝ թեմայի վերջում չէինք կարող չանդրադառնալ Գալակտիկուսին բնորոշ տիեզերական թեմային: Բատուտն օգտագործվում է տիեզերագնացներին վերապատրաստելու համար, քանի որ դրա օգնությամբ նրանք կարողանում են կառավարել իրենց մարմինն անկշռելիության պայմաններում, մարզում են շնչառական համակարգը, հավասարակշռությունը և սրտամկանը: 
Գալակտիկուսի հետևորդներն արդեն գիտեն, որ մեր բլոգում կկարողանաք գտնել ամենահետաքրքրաշարժ նորությունները և փաստերը  բալիկների սիրելի խաղերի մասին, ուստի հրավիրում ենք բոլորիդ՝ ընթերցելու նաև մեր ամենաառեղծվածային սենյակների մասին պատրաստած բլոգը՝  «Ի՞ՆՉ Է ՔՎԵՍԹԸ: 5 ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ»: 
Դե իսկ փոքրիկներին հրավիրում ենք Հրաչյա Քոչարի 13՝ փորձարկելու  Գալակտիկուս տիեզերական ժամանցի կենտրոնի բատուտն ու տասնյակ մյուս խաղերը: Այն դառնալու է Ձեր ամենասիրելի վայրը քաղաքում:

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777