Տիեզերքը գրավում է բոլորիս իր անվերջությամբ, գեղեցկությամբ և առեղծվածայնությամբ: Այժմ աշխարհին տիեզերքի մասին շատ բան է հայտնի, անգամ ավելին, քան օվկիանոսների մասին: Այսօր Գալակտիկուսի տիեզերական բլոգում մեր փոքրիկ տիեզերագնացների համար առանձնացրել ենք անծայրածիր տիեզերքի մասին ամենա՜հետաքրքիր 20 փաստերը:
Դե ինչ, ընթերցե՞նք
1✫ Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ:
2✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա:
3✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի:
4✫ Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ:
5✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ:
6✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:
7✫ Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե տեսականորեն հետքերի վրա կարող են ազդել երկնաքարերի անձրևը կամ ցանկացած պայթյուն:
8✫ Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով:
9✫ Եթե մեքենան ընթանա 121կմ/ժ արագությամբ, ապա նրանից կպահանջվի 258 օր Սատուրնի օղակներից մեկն ամբողջությամբ անցնելու համար:
10✫ 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը պաշտոնապես հռչակվեց գաճաճ մոլորակ: Այժմ գաճաճ մոլորակների թիվը 5-ն է:
11✫ «Toy story» մուլտֆիլմի հերոս Buzz Lightyear-ի խաղալիքը իրականում տիեզերքում անց է կացրել 15 ամիս՝ վերադառնալով Երկիր 2009 թվականի սեպտեմբերի 11-ին:
12✫ Իրականում մեր մոլորակը տիեզերքից տեսել է ընդամենը 24 մարդ, սակայն շնորհիվ Google Earth նախագծի՝ այս տեսարանը բեռնել ու տեսել է կես միլիարդից ավելի մարդ ամբողջ աշխարհից:
13✫ Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար ձայնը չի տարածվի:
14✫ Ձգողականության ուժի բացակայության հետևանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ մինչև 5սմ-ով:
15✫ Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի:
16✫ Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ:
17✫ Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետևանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ:
18✫ Երկիր մոլորակի և արևի միջև հեռավորությունը 149 597 870 կմ է:
19✫ Չնայած Մերկուրին արևին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, և մոլորակի վրա առաջանում է ջերմոցային էֆեկտ:
20✫ Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ:
Այսքանն էին այսօրվա համար պատրաստած հետաքրքրաշարժ փաստերը, հուսով ենք կմտապահեք դրանք և կզարմացնեք ձեր մտերիմներին նոր գիտելիքներով:
Իսկ մինչ կվերաբացվի մեր տիեզերական ժամանցի կենտրոնը ու դուք կկարողանաք կրկին փորձարկել մեր VR խաղերը, լազեր թագը, նորաբաց քվեստ սենյակները, ինչու՞ ոչ՝ կմասնակցեք մեր «Տիեզերքի հերոսները նախագծին», մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր բլոգի մյուս նյութերին՝ անցելով այս հղմամբ: Իսկ մենք բլոգում կշարունակենք ներկայացնել Գալակտիկուսի թարմացումները, ինչպես նաև օգտակար ինֆորմացիա մեր սիրելի հետևորդների համար: