Մեր այցելուները արդեն հասցրել են նկատել, որ իզուր չէ Գալակտիկուսը կոչվում տիեզերական ժամանցի կենտրոն, քանի որ մեր գործունեության կարճ ընթացքում հայտնվում են մեկը մյուսից հետաքրքիր սենյակներ, որոնցում թե՛ մեծահասակները, թե՛ փոքրիկները կտրվում են արտաքին աշխարհից ու հայտնվում այլ՝ ավելի վառ ու գունեղ իրականության մեջ: Մեր էջի հետևորդներն արդեն հասցրել են գուշակել, թե ինչ անակնկալ է Գալակտիկուսը իրենց համար պատրաստել այս անգամ. մեր վերաբացումից հետո ձեր գնահատականին են սպասում քաղաքի ամենահեքիաթային ու առեղծվածային քվեսթ սենյակները, որոնք վստահաբար դառնելու են մեր այցելուների ամենասիրելի անկյուններից մեկը: Եթե հետևում եք մեզ սոցցանցերում, ապա արդեն տեսել եք «Ալիսան հրաշքների աշխարհում» քվեսթ սենյակի նկարները, ուստի այսօր Ձեզ կներկայացնենք այս գրքի ստեղծման հետաքրքիր պատմությունը և մի քանի հետաքրքիր փաստ դրա մասին:
Այս վեպի հեղինակը մաթեմատիկոս Լյուիս Քերոլն է (սա նրա կեղծանունն է, իսկ իրականում նա Չարլզ Դոջսոնն է): Նա միշտ նշել է, որ որոշել էր մաթեմատիկոս դառնալ, սակայն երևակայութունը չհերիքեց, և դարձավ ֆանտաստ գրող։
1862թ. հուլիսի 4-ն էր, Լյուիսն իր ընկեր Ռոբինսոն Դաքվորտի և իր ղեկավար Հենրի Լիդելի 3 դստրերի հետ նավակով զբոսնում էր Թեմզայի վրայով, երբ անկախ իրենից ստեղծեց ամբողջ աշխարհին հայտնի այս ստեղծագործությունը:
Աղջիկները ողջ զբոսանքի ընթացքում նրան խնդրում էին հորինել հետաքրքիր պատմություններ իրենց՝ այդ թվում Լյուիսի սիրելի Ալիսյաի մասնակցությամբ, որը քույրերից մեկն էր: 10-ամյա Ալիսան այնքան հավանեց պատմությունը, որ խնդրեց Լյուիսին ամբողջը գրի առնել: Վերջինս հենց այդպես էլ արեց՝ սկսած հաջորդ օրվանից:
Դոջսոնը 2 տարուց ավել ծախսեց վեպի առաջին 4 գլուխն ավարտին հասցնելու համար, և 1864 թվականին «Ալիսայի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը նվիրեց աղջկան՝ որպես Սուրբ ծննդյան նվեր: Այս տարբերակը մինչ օրս պահվում է Լոնդոնում՝ Բրիտանական գրադարանում: Այս տարբերակի նկարազարդումները հենց հեղինակն էր արել, ընդ որում՝ նրա մոտ Ալիսան ոչ թե շիկահեր էր, այլ ուներ մուգ մազեր:
Գիրքն առաջին անգամ լույս տեսավ նավով զբոսանքից ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին՝ ողողված ոլորտի այդ ժամանակվա առաջատար Ջոն Թեննիելի սև ու սպիտակ իլյուստրացիաներով, ընդ որում վերջինիս՝ տպագրության որակի հետ կապված դժգոհությունների պատճառով առաջին 2000 օրինակն այդպես էլ դուրս չի եկել վաճառքի: Այժմ այս խմբաքանակից գտնվել է 23 գիրք և դրանց արժեքը գնահատվում է 1000 ֆունտ ստեռլինգ:
Այս ստեղծագործությունը կինոյի պատմության մեջ ամենաշատ էկրանավորված ստեղծագործություններից է: Ստեղծման օրվանից մինչ այսօր այս գիրքն էկրանիզացվել է մոտ 40 անգամ՝ սկսած 1903 թվականից, ընդ որում անգամ առաջին տարբերակն այն ժամանակվա համար հրաշալի էֆեկտներ ուներ, օրինակ՝ Ալիսան մեծանում ու փոքրանում էր:
Այս պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիսան, վազելով սպիտակ ճագարի հետևից, հանկարծ ընկնում է խորը փոսի մեջ, որտեղից էլ կարողանում է մտնել հայտնի խորհրդավոր սենյակը: Սենյակի՝ դեպի պարտեզ տանող դուռը շատ փոքր էր, սակայն երբ աղջիկը սկսում է ուտել սենյակում դրված կարկանդակները և սնկերը, խմում հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով իր հասակը փոփոխվում է: Փոքրանալու արդյունքում նա անգամ քիչ է մնում խեղդվի սեփական արցունքներում։ Դրանից հետո նա հայտնվում է յուրահատուկ արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։
Ցանկանու՞մ եք հայտնվել այս հեքիաթի մեջ, պարզապես պետք է սպասել մեր վերաբացմանը, և Գալակտիկուսի քվեսթ սենյակում փոքրիկներն իրենց կզգան՝ ինչպես Ալիսայի հրաշքների աշխարհում: Մենք արել ենք ամեն բան, որ ստանանք տպավորիչ, հետաքրքրաշարժ սենյակ, որի գաղտնիքները բացահայտելու համար փոքրիկը մեծ սիրով գործի կդնի իր տրամաբանությունը:
Եթե ցանկանում եք իմանալ ավելին քվեսթ սենյակների մասին, անպայման ընթերցեք նաև Գալակտիկուսի տիեզերական բլոգի նախորդ հոդվածերից մեկը՝ Ի՞նչ է քվեսթը: 5 հիմնական տեսակները: