Ամենատարեցներն ու երիտասարդները, ովքեր եղել են տիեզերքում

Ամենատարեցներն ու երիտասարդները, ովքեր եղել են տիեզերքում

Գիտե՞ք, որ տիեզերական փորձագետների կարծիքով՝ տիեզերագնացի իդեալական աշխատանքային տարիքը 35-55-ն է, քանի որ թռիչքի համար անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև երկաթյա առողջություն և դիմացկունություն: Եվ չնայած այս հանգամանքին՝ որոշ տիեզերագնացների տարիքը գերազանցում է 55-ը:  
Գալակտիկուսի այսօրվա բլոգը հենց այս թեմայով է. ո՞ր տարիքում մարդիկ առաջին անգամ թռան անծայրածիր տիեզերք և դարձան ռեկորդակիրներ: 
60 տարի առաջ՝ 1961 թվականի օգոստոսի 6-ին, ԽՍՀՄ տիեզերագնաց Գերման Տիտովը դարձավ երկրորդը, ով թռավ տիեզերք: Նա ամենաերիտասարդ տիեզերագնացն է՝ թռիչքի պահին եղել է 25 տարեկան: 
Իհարկե վերջերս այս ռեկորդը գերազանցվեց, սակայն որպես տուրիստ տիեզերք մեկնած երիտասարդի, բայց ոչ՝ պրոֆեսիոնալ տիեզերագնացի կողմից:  
New Shepard տիեզերանավը 2021-ի հուլիսի 20-ին կատարեց առաջին հաջողված կոմերցիոն թռիչքը: Թռիչքի մասնակիցներն էին Blue Origin ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ջեֆֆ Բեզոսը, որին պատկանում է The Shepard-ը, ինչպես նաև նրա եղբայրն ու միանգամից 2 ռեկորդակիր՝ տիեզերքում եղած ամենատարեց ու երիտասարդ մարդիկ: 
Եվ այսպես, 57-ամյա Ջեֆֆ Բեզոսը, նրա 53-ամյա եղբայր Մարկ Բեզոսը, 82-ամյա օդաչու Ուոլլի Ֆանկը և 18-ամյա ուսանող Օլիվեր Դամենը դարձան դեպի տիեզերքը առաջին կոմերցիոն թռիչքի մասնակիցները՝ ընդմիշտ հայտնվելով պատմության էջերում: 
Իսկ ո՞վ է ամենատարեց տիեզերագնացը. ամերիկացի տիեզերագնաց Ջոն Գլեննի երկրորդ թռիչքը տեղի ունեցավ 1998 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ նա 77 տարեկան էր: Նա ունի մի ունիկալ ռեկորդ ևս՝ նրա առաջին և երկրորդ թռիչքների միջև տևողությունը 36 տարի է:  
Կանանցից ամենաերիտասարդ տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան էր, որը թռիչքի պահին՝ 1963թ. հունիսի 16-ին, 26 տարեկան էր: Նրան նվիրված առանձին բլոգ կա գալակտիկուսում, չմոռանաք ընթերցել՝ «Առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովա»
Դե իսկ ամենատարեցը ամերիկացի տիեզերագնաց Բարբարա Մորգանն է: Նրա թռիչքը տեղի է ունեցել 2007 թվականին՝ 55 տարեկան հասակում: 
Դե ինչ, եթե դեռևս չի իրականացել Ձեր՝ տիեզերք թռչելու երազանքը, ոչ մի դեպքում հույսը չենք կորցնում. ինչպես տեսնում եք՝ այլևս պարտադիր չէ տիեզերագնաց լինել  անծայրածիր տիեզերքում հայտնվելու համար: Հատկապես երբ կա Գալակտիկուսը, որտեղ կարող ես զգալ տիեզերքի շունչը, վիրտուալ իրականության հետ ծանոթանալու, խաղալու և կրակելու: Չէ՞ որ Գալակտիկուսի հետ տիեզերքն այնքա՜ն մոտ է:  
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777