Դեռևս դպրոցից բոլորս վստահ գիտենք, որ Արեգակնային համակարգում կա 9 մոլորակ, իսկ երբ մեկ ուրիշը ասում է, որ դրանք իրականում ութն են, պնդում ենք, որ նա սխալ է: 20-րդ դարի առաջին կեսին հայտնաբերվել է 9-րդ մոլորակը՝ Պլուտոնը, որն իր չափերով անհամեմատ փոքր է մյուս մոլորակներից: Հենց փոքր չափերի պատճառով էլ գիտնականների մի մեծ խումբ գտնում է, որ իրականում այն մոլորակ չէ: Թե իրականում քանիսն են մոլորակները և ինչպես են դասակարգվում, կիմանանք միասին Գալակտիկուսի այսօրվա բլոգում:
Պլուտոնը բացահայտվել է 1930թ.-ին ամերիկացի աստղագետ Կլայդ Թոմբոյի կողմից: Դեռևս 1906թ.-ին Պերսիվալ Լոուելը սկսել էր 9-րդ մոլորակի որոնումը, որը, ըստ գիտնականի, ազդում էր Ուրանի և Նեպտունի ուղեծիրների վրա, նա բայց չհասցրեց ավարտին հասցնել իր գործը: Ուսումնասիրությունը շարունակեց Թոմբոն և հաջողեց: Հենց բացահայտման օրվանից ի վեր Պլուտոնը համարվեց մոլորակ՝ ամենափոքրը և Արեգակից ամենահեռուն: Սակայն հետագա տարիներին շատ գիտնականներ նման չափի և տեսքի տարբեր մարմիններ նկատեցին Նեպտունից այն կողմ, և նրանցից յուրաքանչյուրը կարծում էր, որ բացահայտել է ևս մեկ նոր մոլորակ: Այդ մարմիններից մի քանիսը, օրինակ՝ Էրիդան, ունեն բավականին մեծ չափեր մոլորակ լինելու համար: Հենց այդ պատճառով 2006 թվականին Միջազգային աստղագիտական միությունը որոշեց Պլուտոնին դասել գաճաճ մոլորակների շարքին: Ըստ մշակված ստանդարտների՝ մոլորակ է համարվում այն տիեզերական մարմինը, որը.
Պլուտոնը համապատասխանում է առաջին կետին, սակայն այն շատ փոքր է՝ Երկիր մոլորակից մոտ 5 անգամ փոքր: Նրա ուղեծրում կան նմանատիպ մի քանի այլ մարմիններ, այսինքն՝ այն չի կարող համարվել լիարժեք մոլորակ, քանի որ չունի բավականաչափ ձգողական ուժ այդ մարմիններին վանելու համար: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Պլուտոնը ընդամենը գաճաճ մոլորակ է, իսկ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ:
Դե ինչ, այսքանն էր Գալակտիկուսի այսօրվա բլոգը, մնացեք մեզ հետ նոր տիեզերական բացահայտումների համար: Իսկ իրական տիեզերական շունչը զգալու համար ընդամենը պետք է այցելել Գալակտիկուս ժամանցի կենտրոն: Բաց մի՛ թողեք մեր բլոգները, իսկ առավել հետաքրքրասեր-տիեզերագնացներին առաջարկում ենք ընթերցել <<Կյանքը Երկիր մոլորակից այն կողմ>> բլոգը: