Ճապոնական մոչիի մասին

Ճապոնական մոչիի մասին

Մոչին կամ Մոտին (ինչպես ասում են ճապոնացիները) ճապոնական քաղցրավենիք է, որն ունի փոքրիկ գունավոր գնդիկների տեսք: Սա միանգամայն տարբերվող աղանդեր է մեր մշակույթի համար, ինչում կհամոզվեք՝ մեկ անգամ այցելելով Mochi by Galacticus և փորձելով իսկական ճապոնական մոչի: Մոչին ամենահին ճապոնական աղանդերն է, ու դրա մասին հիշատակվել է անգամ մինչ օրս հայտնաբերված ամենահին ճապոներեն գրականության մեջ: Դրա պատմությունը սկսվում է մոտ 8-րդ դարից, իսկ ճանաչելիությունը գնալով մեծանում է անգամ այսօր: Այս խմորը պատրաստելու համար բրինձը եփվում է, մանրացվում՝ հասցնելով խյուսի փափկության, այնուհետև դրանից խմոր է պատրաստվում: 

Մոչի է կոչվում նաև հենց խմորը, և խմորի այս տեսակը ճապոնական ճաշացանկի մեջ ունի առանցքային տեղ և համարվում է ճապոնական քաղցրեղենի հիմնական բաղադրիչը: Ճապոնացիները սիրահար են նաև մոչի պաղպաղակի, որի պատրաստումը շատ պարզ է՝ պաղպաղակի գնդիկները դրվում են խմորի մեջ և  պատվում սիրոպով կամ ջնարակով: Իմիջիայլոց, Գալակտիկուսում ևս մատուցվում է պաղպաղակով մոչի, ուստի դրա համար Ճապոնիա հասնել պետք չէ:

Ճապոնիայում այս աղանդերը պատրաստվում է տարվա բոլոր եղանակներին, սակայն հատկապես Նոր տարվա նախօրեին կտրուկ մեծանում է այս քաղցրավենիքի նկատմամբ պահանջարկը: Ճապոնիայի բնակիչները հավատում են, որ ամանորյա տոներին մոչի ուտելը գալիք տարում կբերի հաջողություն և բարեկեցություն: Հնում Ամանորին մարդիկ խմորից երկար պարաններ էին պատրաստում, որը խորհրդանշում էր մարդկանց երկարակեցությունը: 
Մոչին կարող են ուտել նաև պահքի մեջ գտնվող մարդիկ, քանի որ բաղադրության մեջ բացակայում են կաթնային պրոդուկտները: Բացի համեղ լինելուց՝ այս քաղցրավենիքը առողջարար է. բժիշկները խորհուրդ են տալիս մոչի ուտել բոլոր նրանց, ովքեր ունեն խնդիրներ սրտի, արյան և աղեստամոքսային համակարգի հետ: Մոչին ունի ևս մի հայտնի հատկություն. քանի որ հնուց ի վեր առողջ, գեղեցիկ ատամները համարվել են առողջության ու երկարակեցության գրավական, մարդիկ կերել են չորացրած մոչի խմորը, որն ատամներին տալիս էր ամրություն:

Մոչիի մասին կան նաև լեգենդներ. մի ճապոնացի տղամարդ որոշում է որպես կրակելու թիրախ ընտրել մոչին, և երբ նետը դիպում է դրան, այն վերածվում է սպիտակ կարապի և թռչում-հեռանում: Շուտով այդ տարածքի բոլոր բրնձի դաշտերը չորանում են, և մարդիկ մատնվեում են սովի: Ըստ լեգենդի՝ մարդիկ հասկացան, որ պետք է հարգանքով մոտենալ բրնձին և դրանից պատրաստված ուտեստներին: 

Ցանկանու՞մ եք փորձել թարմ, համեղ մոչիներ բալի, ելակի, մանգոյի, գետնանուշի ու շոկոլադի համով. Գալակտիկուսի խոհարարը պատրաստ է զարմացնելու բոլոր այցելուներին այս նրբահամ աղանդերով, ուստի հրավիրում ենք բոլորիդ Հրաչյա Քոչար 13՝ մեր տիեզերական ժամանցի կենտրոն: 

 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777