Դեռևս նախորդ դարի 60-ականներին գիտնականները ցանկանում էին տեխնիկական միջոցներով ստեղծել մի այնպիսի աշխարհ, որը կկլաներ մարդուն՝ արագ արձագանքելով նրա գործողություններին: Այն ժամանակ սա այնքա՜ն ֆանտաստիկ ու անիրական էր թվում, իսկ այսօր ոլորտը արագ զարգանում է, իսկ մեր այցելուները՝ մեծահասակ թե երեխա, կարողանում են օգտվել Գալակտիկուսի VR սենյակի բոլոր սարքավորումներից՝ կտրվելով իրական աշխարհից և գրանցելով նորանոր ռեկորդներ:
Ռեալ ձայները, պատկերներն ու շարժումը շատ արագ գրավեցին մեր այցելուներին, և նրանք միանգամից սիրեցին թե՛ խաղային սարքավորումները, թե՛ հոլովակները, որոնք կարող են փորձարկել միայնակ կամ ընկերների հետ:
Վիրտուալ իրականությունը (անգլերեն՝ virtual reality (VR)) իրենից ներկայացնում է տեխնիկական միջոցներով արհեստականորեն ստեղծված աշխարհ, որում մարդն «ապրում է» իր զգայարանների միջոցով `տեսողություն, լսողություն, հպում և այլն: Այստեղ բոլոր գործողությունները ու զգացողությունները իրական պահին են կատարվում, ինչը է՛լ ավելի է մոտեցնում իրավիճակն իրական կյանքին:
Պետք չէ շփոթել վիրտուալ և լրացված իրականությունները: Նրանց առանցքային տարբերությունն այն է, որ վիրտուալի ժամանակ ստեղծվում է միանգամայն նոր աշխարհ, իսկ լրացվածի դեպքում առանձին արհեստական տարրեր մտցվում են իրական աշխարհի ընկալման մեջ: Բացի այդ՝ վիրտուալ իրականության մեջ կիրառվում են համակարգեր, որոնք ամբողջությամբ կրկնօրինակում են իրական կյանքում միջավայրի հետ փոխազդեցությունը՝ ազդելով մարդկանց զգայարանների վրա: Գալակտիկուսում անհատը կարող է զգալ անկումը, շարժումը, բախումն այլ առարկաների հետ, թռիչքը, արագությունը, և այս ամենը տեսնել 360 աստիճանով, այսինքն՝ եթե անգամ պարզապես դիտում եք տիեզերքի մասին հոլովակ, ձայնն ու նկարը կուղեկցեն՝ որ կողմ էլ թեքեք Ձեր գլուխը: Խաղացողը պատկերը տեսնում է այնպես, ինչպես իրականում, այսինքն՝ շրջվելով՝ նա տեսնելու է, թե ինչ է կատարվում իր մեջքի հետևում:
Վիրտուալ իրականության մեջ ներառված ցանկացած օբյեկտ իրեն դրսևորում է՝ ինչպես իրական կյանքում: Խաղացողը կարող է դրանց հետ փոխազդել ֆիզիկայի օրենքներին համաձայն (ձգողականություն, ջրի հատկություններ, արտացոլանք, առարկաների հետ բախում և այլն): Գալակտիկուսում VR սենյակից օգտվողներին տրվում է անգամ ավելի շատ հնարավորություն, քան իրական կյանքում: Այցելուները կարող են թռչել մեր VR flight սարքավորումով, վազել, կրակել ու զգալ իրենց մարտաֆիլմի հերոս, ամենափոքրիկներն անգամ կարող են վարել մեր VR Racing-ը՝ զգալով սպորտային մեքենաների հզորությունն ու արագությունը: Չէ՞ որ իզուր չէ Գալակտիկուսը կոչվում տիեզերական ժամանցի կենտրոն. այստեղ են ամենահետաքրքրաշարժ արկածները:
Իսկ ինչպե՞ս սկսեցին առաջանալ այս սարքավորումները
Դեռևս 1830-ականներին ստեղծվել էին առաջին ստերեոսկոպները, որոնց աշխատանքի սկզբունքը կայանում էր մարդուն միաժամանակ 2 նկար ցույց տալու մեջ: Արդյունքում նայողի ուղեղում դրանք միաձուլվում էին, ու ստացվում էր 1 պատկեր: Այս սկզբունքն անգամ մինչ այսօր կիրառվում է տարածական պատկեր ստանալու համար (ավելի ակնառու կլինի հիշելը կապույտ ու կարմիր ապակիներով 3D ակնոցները), իսկ սովորական նկարի փոխարեն նայում են LCD կամ հեռախոսի էկրանին:
1920-ականներին ստեղծվեցին թռիչքի խաբկանք ստեղծող առաջին սարքավորումները, որոնք օգտագործվում էին հիմնականում զինվորականների ուսուցման և որակավորման բարձրացման նպատակով: Պատկերացնու՞մ եք, Գալակտիկուսի VR flight-ի առաջին նախատիպն արդեն 100 տարեկան է, ու հիմա ընդհանրապես պարտադիր չէ զինվորական լինել թռիչքի իմիտացիան փորձարկելու համար: Արդեն 1982-ին ԱՄՆ-ում ստեղծվեց վիրտուալ սարքավորումների հետազոտությամբ և մշակմամբ զբաղվող առաջին լաբորատորիան: Հենց այս ժամանակ էլ առաջացավ այսօր շատերին հայտնի «virtual reality» տերմինը:
21-րդ դարի առաջին տասնամյակում այս ճյուղը լայն տարածում չգտավ, սակայն 2012-ից VR-սարքավորումները սկսեցին արագ տարածվել զվարճանքի ոլորտում, և այժմ արդեն հնարավոր է գտնել ինչպես տարբեր ժանրի հոլովակներ, այնպես էլ անհատական ու ցանցային խաղեր, որոնց համար մանրակրկիտ մշակված և իդեալականին մոտեցված գրաֆիկան կհիացնի անգամ ամենաբծախնդիր այցելուին:
Գիտությունը տվել է հնարավորություն, որպեսզի ստեղծվեն այսպիսի սարքավորումներ, իսկ Գալակտիկուսը տարածաշրջանում միակն է, որն ունի VR սարքերի այսպիսի համադրություն: Հրավիրում ենք փորձարկելու այս աշխարհը մեր վերաբացումից հետո, իսկ մինչ այդ VR խաղերի մասին ավելին իմանալու համար անպայման ընթերցեք մեր պատրաստած «VR խաղերի հիմնական տեսակները» նյութը: Իսկ մենք մաղթում ենք հաճելի ընթերցանություն, մինչ հանդիպում տիեզերական Գալակտիկուսում: