Պատկերացնու՞մ եք Ձեր առօրյան, եթե չլիներ ոչ մի առաքման ծառայություն, ու սիրելի պիցցան, բուրգերը կամ քաղցրավենիքը համտեսելու միակ տարբերակը լիներ տնից դուրս գալն ու սրճարան այցելելը: Միշտ չէ, որ հարմար է լինում անձամբ այցելել հաստատություններ, կամ էլ պարզապես ցանկանում ես տարբեր կերակուրներ փորձել առանց տնից դուրս գալու, ու հենց սրա համար էլ աշխարհում ստեղծվեց սննդի առաքման գաղափարը, որը շատ արագ ընդունվեց մարդկանց կողմից ու տարածվեց աշխարհով մեկ: Չէ՞ որ երբեմն մարդիկ նախընտրում են ժամանակը ծախսել սիրելիների հետ ժամանակ անցկացնելու վրա, այլ ոչ թե գնել մթերք ու պատրաստել տանը:
Ինչպես միշտ կարևորելով մեր այցելուների առաջարկները՝ Գալակտիկուսի թիմը որոշեց սկսել առաքումները, քանի որ մարդիկ ցանկանում էին փորձել մեր պիցցան, բուրգերներն ու մոչին:
Համաձայն վիճակագրության՝ մեր տարածաշրջանում 18-35 տարեկան ցանկացած մարդ կյանքում գոնե մեկ անգամ օգտվել է սննդի առաքումից: Ուստի Գալակտիկուսի սիրահարներին ևս առաջարկում ենք երբեմն կտրվել խոհանոցից ու վստահել պրոֆեսիոնալներին Ձեր ամենասիրելի ուտեստների պատրաստումը:
Սննդի առաքման ոլորտն այնքան տարածված է ԱՄՆ-ում, որ այսօր շատերիս հայտնի աստղերն իրենց կարիերան հենց այստեղից են սկսել: Օրինակ՝ Թոմ Կրուզը պիցցա է առաքել, իսկ դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի փոքրիկ որդին այնքան էր հավանել առաքիչի աշխատանքը, որ 4 տարեկանում հայտնեց, որ երազում է հենց առաքիչ դառնալ, ինչի առթիվ սննդի առաքմամբ զբաղվող ընկերություններից մեկը նրան նվիրեց փոքր չափի համազգեստ, փոքրիկ մեքենա ու հրավիրեց աշխատանքի: Նա կարող է այդ հնարավորությունից օգտվել երբ ցանկանա:
Ո՞րն է եղել ամենահեռու առաքումը
Մեր պատվիրած առաքումները սովորաբար սահմանափակվում են մեկ քաղաքի ներսում սննդի կետերին զանգելով, սակայն երբևէ մտածե՞լ եք՝ որքան հեռու են մարդիկ զանգահարում ու պատվեր գրանցում: Ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում. Լյուսի Կլաֆի պատվերը 2004թ. Լոնդոնից հասել է Մելբուռն՝ անցնելով շուրջ 17 000 կմ:
Ինչի՞ց սկսվեց սննդի առաքումը
Այսօր մեզ կարող են առաքել այն ամենն, ինչ ցանկանանք: Առավելագույնը մեկ ժամ սպասում ենք, և մեր ամենասիրելի ուտեստը կարող ենք համտեսել, բայց ինչի՞ց է սկսվել սննդի առաքումը:
Աշխարհում սննդի առաքման պրակտիկան սկսվել է հենց պիցցայից, ու նպատակը հենց այն էր, որ սպառողին հասցվի թարմ թխված այս ուտեստը, որը, ի դեպ, աշխարհի բնակչության 78%-ի ամենասիրելին է: Չնայած պիցցան ստեղծվել է Իտալիայում, սակայն դրա առաքմամբ առաջինը սկսել են զբաղվել Ամերիկայում, երբ իտալացի հացթուխը որոշեց օվկիանոսից այն կողմ տեղափոխել իր բիզնեսը: Սկզբում գործը հրաշալի էր ընթանում, սակայն մի օր բիզնեսը սկսեց անկում ապրել, և մոտ 60 տարի առաջ նրա գլխում ծագեց սննդի առաքման հրաշալի գաղափարը, որն էլ գործարարին փրկեց սնանկացումից և տարածվեց աշխարհով մեկ:
Երբ սկսվեցին պիցցայի ինտենսիվ առաքումսերը, հասկանալի դարձավ, որ տուփի վրա պետք է աշխատանքներ տարվեն, քանի որ բարակ խմորը, մթերքից փափկելով, է՛լ ավելի էր փափկում ու վնասվում տեղափոխման ընթացքում: Սկզբում առաքումը կատարվում էր մետաղական տուփերով, սակայն հետո դրանց փոխարինելու եկան ավանդական ստվարաթղթի տուփերը՝ շնորհիվ թեթևության, հասանելիության, ջերմամեկուսիչ և էկոլոգիական հատկությունների:
Պիցցայի առաքում դեպի տիեզերք
2000 թվականից սկսվեցին Երկիր մոլորակից դուրս գտնվող գովազդի հնարավորությունների փորձարկումները՝ տեղադրելով խոշորագույն պիցցերիաներից մեկի լոգոտիպը «Պրոտոն» տիեզերանավի վրա:
Մեկ տարի անց կատարվեց առաջին պիցցայի առաքումը Միջազգային տիեզերական կայան, իսկ այդ մեկ տարին անցավ պիցցայի այնպիսի բաղադրության ու փաթեթավորման մշակման վրա, որոնք առանց որևէ խնդրի կդիմանան անկշռելիության պայմաններին:
Օդից պիցցա
Առաքիչը 2008թ. ռեգբիի ժամանակ Stobart Stadium մարզադաշտ առաքեց պիցցա, բայց ոչ սովորական ձևով, այլ օդապարիկով: Պատվիրատուին պիցցան տալուց հետո նա անցավ տրիբունաներից մեկն ու մինչև վերջ դիտեց խաղը: Իսկ 2013 թվականից պիցցայի առաքումները սկսեցին իրականացվել նաև դրոնով:
Առաջին սկուտեր-առաքիչը
Հետաքրքիր առաքումների փորձը դրոնով չի սահմանափակվում: 2015 թվականին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գործարկվեց առանց առաքիչի սկուտերը: Հատուկ ինտերֆեյսը GPS-ի միջոցով կազմում է պատվիրատուին հասնելու կարճագույն ճանապարհը: Այս առաքիչը կարողանում է նաև հայտնաբերել փողոցում հանդիպող խնդիրներն ու անգամ ներողություն խնդրել ուշացած պատվերի համար:
Ո՞րն է եղել ամենամեծ պատվերը
Մի ամերիկյան պիցցերիա ստացավ 14000 պիցցայի պատվեր, որը տվել էր երկրի մեծագույն ընկերություններից մեկը: Արդյունքում նրանց պիցցան ցրվեց դեպի 180 գրասենյակ, և այն փորձեցին 40 000 աշխատակիցներ:
Հակառակ դեպքը տեղի ունեցավ ռուսական փոքրիկ պիցցերիաներից մեկում: Մենեջերը, առավոտյան գալով աշխատանքի, տեսավ խուճապի մատնված 2 աշխատակիցներին, և պարզվեց, որ նրանք ստացել են 3000 պիցցայի պատվեր, որը պետք է կատարեին 5 ժամում: Մենեջերը կապ հաստատեց պատվիրատուի հետ, և վերջինս ներողություն խնդրեց՝ ասելով, որ վերջին 000-ն պատվերի մեջ պատահաբար է ավելացրել, իրականում ցանկանում է պատվիրել 3 պիցցա:
Թեյավճարի չափը կախվա՞ծ է պատվիրատուի կրած հագուստից
Սնունդ առաքող ընկերությունները նկատել են մի հետաքրքրաշարժ օրինաչափություն՝ որքան շատ հագուստ է կրում պատվիրատուն, այնքան քիչ թեյավճար է նա թողնելու: Օրինակ՝ կոշիկներ ու վերարկու հագած մարդը 25%-ով ավելի քիչ է թեյավճար տալիս, քան գիշերազգեստով ոտաբոբիկ պատվիրատուն:
Դե ինչ, ցանկացա՞ք պատվիրել Ձեր սիրելի ուտեստներն առանց տնից դուրս գալու. Գալակտիկուսը հրաշալի նորություն ունի: Մեր ճաշացանկն արդեն հասանելի է օնլայն առաքման համար, և դուք կարող եք պատվիրել ձեր կողմից այդքա՜ն սիրված ուտեստները մեզ մոտից, ընդ որում՝ Արաբկիրի տարածքում առաքումն անվճար է: Իմիջիայլոց, պիցցա կամ բուրգեր պատվիրելու դեպքում կստանաք ֆրի և Coca-cola անվճար։ Այսքանով անակնկալները չեն ավարտվում. հավաքե՛ք առաքման 5 կտրոն և ստացե՛ք VR խաղ անվճար։
Հիշեցնում ենք, որ ճաշացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: