Ի՞նչ է լազեր թագը, ինչպե՞ս խաղալ

Ի՞նչ է լազեր թագը, ինչպե՞ս խաղալ

Լազեր թագ բառը կազմված է անգլերեն laser (լազեր) և (tag) նշանակետ բառերից: Այն 21-րդ դարի իրական սպորտաձև է՝ հենց այսպիսին է եղել այս խաղի համար սարքավորումներ արտադրող առաջին ընկերություններից մեկի կարգախոսը: Ժամանցի այս ձևն իր մեջ է ամփոփում տեխնիկայի ձեռքբերումներն ու մարդու ֆիզիկական ջանքերը: Շատերը laser tag-ը շփոթում են paintball-ի հետ, սակայն այս տպավորությունը սխալ է: Լազեր թագը ակտիվ հանգստի հրաշալի միջոց է ողջ ընտանիքի համար, և քանի որ այն միանգամայն անվտանգ է, իսկ կրակոցները՝ անցավ, կարող են խաղալ նաև կանայք և երեխաները:

Խաղի նպատակը հակառակորդին ինֆրակարմիր ճառագայթով կրակելն է, որը կգրանցվի նրա հագուստի վրա ամրացված ընդունիչների միջոցով: Հենց խաղացողին կրակոց է դիպչում, նա անմիջապես թեթև վիբրացիա է զգում և տեսնում լուսային ազդանշան: Բոլոր անհրաժեշտ գործողությունները համակարգի միջոցով պահպանվում են, ու վերջում առանց որևէ դժվարության պարզ է դառնում՝ որն է հաղթող թիմը:

Խաղի մեկնարկից առաջ բոլոր մասնակիցները հավաքվում են խաղահրապարակում, որտեղ նրանց տրվում է զենքը և ժիլետը, այնուհետև խաղացողները բաժանվում են թիմերի, և խաղը սկսվում է: Յուրաքանչյուր խաղացող ձգտում է  իր զենքից կրակել հնարավորինս շատ հակառակորդների, և որ թիմը տրված ժամանակահատվածում կարողանում է ավելի շատ կրակել, նա էլ հաղթում է:

Ինչու՞ գալ Գալակտիկուս Լազերթագ խաղալու.

1. Կապ չունի՝ որքան հեռավորության վրա է գտնվում մրցակիցը: Եթե նրա ու Ձեր միջև բաց տարածություն է, լազերի լույսը կհասնի նրան:
2. Այստեղ կրակոցի ուղղության վրա չի ազդում որևէ գործոն՝ քամի, օդի շարժ, ջուր և այլն, որոնք խաղերի այլ տեսակների դեպքում պետք է հաշվի առնել:
3. Անվտանգությունը առաջին տեղում է, և երբ Ձեզ վրա կրակում են, դա առողջությանը վնասել չի կարող:
4. Զենքը ձեռքով լիցքավորելու անհրաժեշտություն չկա, ուստի այդ գործողության վրա խաղի ընթացքում ժամանակ չի վատնվի:
5. Շնորհիվ մթության մեջ առկայծող լույսերի՝ այս խաղը իսկապես գեղեցիկ ու գրավիչ է:
6. Մեկ անգամ թիմով խաղալով այս խաղը՝ դուք մեկընդմիշտ դառնալու եք դրա սիրահարը:

Սա իդեալական տարբերակ է նաև կորպորատիվ հավաքույթների, ծննդյան տոների և պարզապես ընկերական հանդիպումների համար, քանի որ ապահովում է իրական մարտի սուր զգացողություններ:

Ուստի շտապի՛ր Գալակտիկուս, այստեղ է Հայաստանում առաջին լազեր թագ արենան, որտեղ մինչև 20 ընկերներով կարող եք մրցել ու զվարճանալ:

Համեցե՛ք Գալակտիկուս տիեզերական ժամանցի կենտրոն, հասցեն՝ Հրաչյա Քոչար 13, իսկ մանրամասների համար զանգահարե՛ք  +374 11 990 777: Ինչպես նաև չմոռանա՛ք հետևել մեր թարմացումներին՝ հետևելով մեզ Ինստագրամում և Ֆեյսբուքում:

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777