Quest – ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորոթյուն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները:
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու կոլեգաների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց:
Առաջին քվեսթ խաղերն ի հայտ են եկել նախքան համացանցն ու անգամ համակարգիչը: Դրանք եղել են տեքստային կամ գրաֆիկական ձևով և նախատեսված են եղել միայնակ կամ խմբով խաղալու համար: 90-ականներին սկսել են առաջանալ քվեստ-գլուխկոտրուկներ, որոնցում խաղացողը պետք է հավաքեր տարբեր առարկաներ, գտներ ուղերձներ, հավաքեր մեխանիզմներ և հասներ վերջնական լուծմանը:
Իսկ արդեն 21-րդ դարի սկզբում քվեստը բերվեց իրական կյանք: Առաջին իրական խաղերը ստեղծվեցին լեգենդար և առեղծվածային Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա ու միանգամից գրավեցին խաղացողներին, իսկ այսօր արդեն տարբեր տեսակի քվեստ սենյակներ են ստեղծվում ամբողջ աշխարհում:
Ինչպես նշվեց՝ գոյություն ունեն քվեսթերի տարբեր ժանրեր՝
1. Ներկայացում
Դերասաններն ու դեկորացիաներն ուղղորդում են մասնակցին, որպեսզի վերջինս շարժվի կոնկրետ սցենարով: Դերասանները ողջ ընթացքում խաղում են որոշ իրավիճակներ՝ դարձնելով քվեսթի ընթացքը ներկայացում, որտեղ մասնակիցն ունենում է իր դերը:
2. Escape room
Սահմանված ժամանակում լքել սենյակը, որում թիմը փակված է. սա է քվեսթի մասնակցի խնդիրը: Խաղացողի լուծած յուրաքանչյուր փոքրիկ առաջադրանք մոտեցնում է նրան վերջնական լուծմանը: Հաճախ սենյակն ադապտացվում է հայտնի գրքերի, ֆիլմերի սյուժեներին, այնտեղ նկարագրված սենյակների ինտերիերին:
3. Քվեստ իրական ժամանակում
Սա նման է նախորդին, սակայն այստեղ ամեն բան նմանեցված է իրական կյանքին: Այս սենյակների արգելքները նման են առօրյայում հանդիպող խոչընդոտներին՝ չբացվող կողպեք, չվառվող լույս, չբացվող դարակ և այլն: Դուրս գալու համար պետք է աշխատեցնել տրամաբանությունը, հիշել այն, ինչ ժամանակին սովորել ես ու անգամ դիմել ստեղծագործ մոտեցման:
4. Քվեստ մորֆեուս
Սա ավելի բարդ քվեստի տեսակ է, քանի որ մասնակիցների աչքերը փակվում են, և նրանք բոլոր հանելուկները ստիպված են լինում գուշակել՝ օգտագործելով հոտառության, շոշափելու և լսելու ունակությունը: Քվեստի վարողն ու դերասաններն ուղղորդում են մասնակցին խաղի ողջ ընթացքում:
5. Խաղ action
Այստեղ միայն մտավոր աշխատանքը հերիք չէ. հարկավոր է ֆիզիկական աշխատանք ևս: Այստեղ մասնակիցները գոնե նվազագույն պատրաստվածություն պետք է ունենան, քանի որ գուցե անհրաժեշտ լինի ծանր իրեր տեղաշարժել, արագ վազել կամ ուժ պահանջող աշխատանքներ կատարել:
Չնայած վերը նշված ժանրային բազմազանության՝ բոլոր quest-երին բնորոշ է հետևյալը՝
Դե ինչ, հետաքրքրե՞ց խաղի այս տեսակը, ընթերցեցիր բլոգը մինչև վե՞րջ, ուրեմն հայտնենք Գալակտիկուսի պատրաստած անակնկալի մասին: Հաշվի առնելով երեխաների աճող հետաքրքրությունը խաղի այս տեսակի նկատմամբ՝ մենք որոշեցինք հատուկ նրանց համար պատրաստել քվեսթ սենյակներ ամենասիրված թեմաների շուրջ: Ինչպես մեր կենտրոնի ամեն անկյունը, քվեսթի սենյակները ևս տիեզերական, գունեղ ու գրավիչ են: Մենք անհամբեր սպասում ենք մեր վերաբացանը, որպեսզի փոքրիկները փորձարկեն մեր սենյակներն ու տան իրենց գնահատականները: Համոզված ենք՝ Գալակտիկուսի այս հատվածը ևս կսիրվի երեխաների կողմից ու կդառնա ինչպես տոնական միջոցառումների, այնպես էլ ընկերական այցերի մի մասնիկը:
Մենք շա՜տ անհամբեր սպասում ենք մեր հետագա հանդիպումներին ու շա՜տ ենք կարոտել մեր այցելուներին, ուստի սպասե՛ք թարմացումների մեր կողմից՝ հետևելով մեզ Ֆեյսբուքում և Ինստագրամում:
Իսկ բոլոր հետաքրքրասերներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև մեր տիեզերական աշխարհի նախորդ բլոգին՝ «VR խաղերի հիմնական տեսակները»: