7 ճանաչողական գիրք տիեզերքի մասին փոքրիկների համար

7 ճանաչողական գիրք տիեզերքի մասին փոքրիկների համար

Գալակտիկուսը տիեզերական ժամանցի կենտրոնի անվանում է ստացել ոչ պատահաբար. այստեղ փոքրիկները հայտնվում են փոքրիկ տիեզերքում՝ շնորհիվ VR սարքավորումների, քվեսթ սենյակների, «Տիեզերքի հերոսները» նախագծի և մեր տիեզերական թիմի: Մենք անում ենք ամեն ինչ, որ փոքրիկների համար տիեզերքը լինի հնարավորինս մոտ ու իրական, ուստի այսօր էլ որոշել ենք Ձեզ համար առանձնացնել 7 մանկական գիրք, որոնք բալիկներին կօգնեն է՛լ ավելի լավ ճանաչել տիեզերքը: 
Սև անցքեր, երկնաքարեր, հեռավոր գալակտիկաներ. այս ամենը այնքա՜ն առեղծվածային է ու չբացահայտված, որ անգամ մեծահասակներն են սուզվում տիեզերքի թեմայի մեջ: Ինչու՞ են տիեզերք ուղարկվում տիեզերանավերը, ի՞նչ է գիսաստղը, ինչի՞ց են բաղկացած երկնաքարերը, կա՞ արդյոք կյանք մյուս մոլորակներում. այս ամենի պատասխանը ստանալու համար ուսումնասիրություններ են արվում տասնամյակներ շարունակ, ու որոշ հեղինակներ իրենց կյանքը նվիրել են բալիկներին տիեզերքի թեման մատչելի ու հետաքրքիր մատուցելուն, ուստի եկեք ծանոթանանք մի քանի ճանաչողական գրքի: 
 

Տիեզերք (պատուհանիկներով)

Այս գիրքը սովորական գրքերից տարբերվում է իր ինտերակտիվությամբ. այն պարունակում է 100 հարց ու պատասխան, և ինչպես հուշում է անվանումը՝ 70 բացվող պատուհանիկներ: Դրանցից յուրաքանչյուրում թաքնված է հետաքրքրաշարժ ինֆորմացիա տիեզերքի մասին:

Տիեզերքում

Փոքրիկի ձեռքում այս գիրքը կդառնա առեղծվածային տիեզերքի պատկերով մեծ քարտեզ:

Գիրքը կպատմի, թե ինչ է աստղը, որ մոլորակն է ամենամոտը գտնվում արևին, ինչպե՞ս են տիեզերագնացներն ապրում տիեզերքում, ինչո՞վ են սնվում:

Տիեզերք. ամբողջական հանրագիտարան 

Այս գիրքը կծանոթացնի Ձեզ տիեզերքի կառուցվածքի, երկնային մարմինների, տիեզերական բացահայտումների մասին: Բալիկը կիմանա՝ ինչպես են վառվում աստղերը, ինչ է սև անցքը, քանի տարեկան է Արեգակնային համակարգը, ինչ է տեղի ունենալու արեգակի հետ:

Տիեզերք. խորացեք տարածության գաղտնիքների մեջ

Թերթելով այս հանրագիտարանը՝ կհասկանաք, թե ինչ է աստերոիդների գոտին, ինչով են վտանգավոր սև անցքերը, որ մոլորակներն են կոչվում գաճաճ և այլն: Վառ ու գունեղ իլյուստրացիաները թույլ կտան հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի մեր արեգակնային համակարգը, մյուս մոլորակների արբանյակները, ինչով են տիեզերք թռչում տիեզերագնացները, ինչ սարքավորումներ են նրանց հարկավոր և այլն:

Տիեզերք (ինքնակպչուններով)

Այս գիրքը կդառնա հրաշալի անակնկալ ցանկացած երիտասարդ ընթերցողի համար, ով հետաքրքրված է աստղերով, մոլորակներով և տիեզերքի ուսումնասիրությամբ: Գրքում ներառված են 100 ինքնակպչուններ՝ սկսած աստղերից մինչև արբանյակներ, իսկ յուրաքանչյուր բաժնի սկզբում առանձնացված են նոր դաշտեր՝ ստեղծագործելու և տիեզերքը հասկանալու համար:

Ճանապարհորդություն տիեզերքում

Այս գիրքը պարունակում է միայն վերջին գիտական տվյալներն Արեգակնային համակարգի մասին: Որքա՞ն խորությամբ մենք կարող ենք ուսումնասիրել տիեզերքը, որքա՞ն կարող ենք խորանալ ատոմի կառուցվածքի մեջ, որքանո՞վ ենք կարող պատկերացնել, թե ինչից է առաջացել այս ամենը: Իլյուստրացիաներով հագեցած այս տեղեկատուից ընթերցողը կիմանա ամեն ինչ անօդ տարածության մասին:

Մեծ գիրք տիեզերքի մասին

Ի՞նչ է անկշռելիությունը, ինչպե՞ս են առաջանում սև անցքերը, ինչպե՞ս է առաջանում ծիածանը: Այս գիրքը կպատասխանի փոքրիկ ինչուիկների կարևոր հարցերին:

Այս գրքերն էինք առանձնացրել փոքրիկների, և ինչու ոչ՝ նրանց ծնողների համար: Հուսով ենք՝ Ձեր ընտրության հարցում Գալակտիկուսը կարողացավ օգտակար լինել, դե իսկ գործնական մասն ու զվարճանքները մենք երաշխավորում ենք: Ձեզ մնում է միայն այցելել Հրաչյա Քոչարի 13՝ Գալակտիկուս տիեզերական ժամանցի կենտրոն, և Ձեր բոլոր մտքերը կվերածվեն իրականության:

Իսկ մինչ այցելությունը չմոռանաք ծանոթանալ մեր նախորդ  նյութերից մեկին՝ «20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին»:  Ցանկանու՞մ եք իմանալ ամեն ինչ տիեզերքի մասին, անպայման հետևե՛ք մեր թարմացումներին, և Գալակտիկուսը կտեղափոխի Ձեզ տիեզերքի անծայրածիր աշխարհ:

 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777