Տիեզերքը երբեք հնարավոր չէ մինչև վերջ ուսումնասիրել ու բացահայտել, և գուցե հենց դա է այն դարձնում այսքան գրավիչ ու հետաքրքրաշարժ բոլորի համար: Մարդիկ տարիներ են անցկացնում՝ հասկանալու համար տիեզերքի մի չնչին մասի առանձնահատկությունները և նվիրում են իրենց ամբողջ կյանքն այս ոլորտի ուսումնասիրությանը: Մեր տիեզերական կենտրոնի ստեղծման գործում էլ ամենաոգեշնչող գործոնը դարձել է հենց տիեզերքը, ինչն ակնհայտ է անգամ միայն մեր անունից՝ Գալակտիկուս: Դե ինչ, քանի որ մեր նախորդ բլոգը շատ էր սիրվել հետևորդների կողմից, այսօր կներկայացնենք ևս 20 տիեզերական փաստ:
1✫ Յուպիտերն այնքան մեծ է, որ իր ներսում կտեղավորվեն հազարավոր Երկիր մոլորակներ: Դրա վրա կտեղավորվեն նաև Արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակները, քանի որ այն համակարգի ամենամեծ մոլորակն է:
2✫ Եթե կարդացել եք մեր նախորդ բլոգը, ապա արդեն գիտեք, որ որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է մոտ 8 րոպե, սակայն ֆոտոնից կպահանջվեն հարյուր հազարավոր տարիներ, որպեսզի աստղի միջուկից հասնի դրա մակերևույթին:
3✫Արեգակնային համակարգի զանգվածի 99%-ը կազմում է հենց Արևը:
4✫ Յուրաքանչյուր րոպե Երկիր մոլորակն անցնում է 19 300 կմ:
5✫ HD189733b կոչվող մոլորակի վրա միշտ տեղում է ապակյա անձրև:
6✫ Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը, մոլորակն անցնում է մի քանի հազար կիլոմետր, քանի որ այն շարժվում է 1 վայրկյանում 530 կիլոմետր արագությամբ:
7✫ Ցանկացած հրթիռ, անկախ մոդելից, տիեզերք թռչելու համար պետք է կարողանա հաղթահարել Երկրի ձգողականությունը: Դրա համար հարկավոր է հաղթահարել 1 վայրկյանում 7,9 կիլոմետր արագությունը (կամ 29 000 կմ/ժ):
8✫Որպես տուրիստ տիեզերք է գնացել 7 մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը թռել է 2 անգամ: Գնալու համար հարկավոր է տիեզերագնացներին բնորոշ ամուր առողջություն, պատրաստվելու համար ազատ ժամանակ և գումար, քանի որ սա բացի բարդ լինելուց նաև թանկ հաճույք է՝ տիեզերք թռչելու համար պետք է 25 միլիոն դոլար, իսկ բաց տիեզերք դուրս գալու համար՝ ևս 3 միլիոն:
9✫ Միջազգային տիեզերական կայանը մարդկության կողմից երբևէ կառուցված ամենաթանկարժեք օբյեկտն է:
10✫ Ձգողականության բացակայության պայմաններում կրակի բոցը միաժամանակ կտարածվի բոլոր ուղղություններով:
11✫ Գոյություն ունեն այնպիսի բակտերիաներ, որոնք անկշռելիության պայմաններում աճում են ավելի արագ, քան Երկիր մոլորակի վրա:
12✫Երկիր մոլորակի քաշը 1000 տարում մեծանում է մոտ 2 միլիարդ տոննայով ի հաշիվ նրա մակերես եկով տիեզերական փոշու:
13✫ Մեծ Արջի համաստեղության աստղերն իրականում գտնվում են տարբեր գալակտիկաներում:
14✫ Մարդիկ, ովքեր քնած ժամանակ խռմփացնում են, տիեզերքում չեն կարողանա:
15✫ Ամեն օր Երկիր մոլորակի վրա ընկնում է մոտ 200 000 մետեորիտ, սակայն գրեթե բոլորը նախքան մակերևույթ հասնելը այրվում են:
16✫ Որքան մեծ է աստղի չափը, այնքան կարճ է նրա կյանքի տևողությունը:
17✫ Ամենաերկարակյաց աստղերը կարմիր գաճաճներն են, որոնց կյանքը կարող է տևել մինչև 10 տրիլիոն տարի: Տիեզերքում հանդիպող աստղերի մեծ մասը հենց կարմիր գաճաճ են:
18✫ Որքան էլ տարօրինակ թվա, բայց ամենասառը աստղերը կարմիր գույն ունեն, իսկ ամենատաքերը՝ երկնագույն:
19✫ Եթե Մերկուրին պտտվելիս լիներ ավելի մեծ չափի աստղի շուրջը, այն ամենայն հավանականությամբ վաղուց հալված կլիներ:
20✫ Մարդկությանը հայտնի աստղերից ամենատաքը կոչվում է Ատրճանակ: Նրա արձակած արևային քամին 10 միլիարդ անգամ ուժեղ է Արևի արձակած քամուց:
Ահա ևս 20 հետաքրքրաշարժ փաստ անծայրածիր տիեզերքի մասին, ու եթե ընթերցել եք նաև մեր նախորդ 20 փաստը, ապա Գալակտիկուսի հետ դուկ կամաց-կամաց վերածվում եք իսկական գիտակի: Իսկ եթե չեք ընթերցել, խորհուրդ ենք տալիս անպայման ուսումնասիրել նաև առաջին մասը:
Դե ինչ, հիմա, երբ դուք գիտեք ավելին տիեզերքի մասին, բոլորիդ հրավիրում ենք քաղաքի լավագույն՝ տիեզերական ժամանցի կենտրոն Գալակտիկուս՝ փորձարկելու մեր նորագույն VR սարքավորումները, նետելու լազերային մարտահրավերներ մեր լազեր թագ արենայում, լուծելու մեր նորաբաց քվեստ սենյակների գլուխկոտրուկները, և կազմակերպելու ձեր անմոռանալի տարեդարձը մեզ մոտ: Գալակտիկուսին ծանոթանալու համար կարող եք հետևել մեզ Ինստագրամում և Ֆեյսբուքում կամ այցելել Հրաչյա Քոչար 13: