Կյանքը Երկիր մոլորակից այն կողմ

Կյանքը Երկիր մոլորակից այն կողմ

Չնայած նրան, որ այսօր կա  բավականին շատ տեղեկություն Արեգակնային համակարգի, համաստեղությունների, տիեզերքի և այլ մոլորակների մասին՝ շատ հարցեր դեռ մնում են անպատասխան. արդյո՞ք կա կյանք տիեզերքում, մարդիկ կարո՞ղ են բնակություն հաստատել այլ մոլորակներում, իրականում տիեզերքը ունի՞ սահմաններ, թե՞ ոչ: Քանի որ այս հարցերի պատասխանները դեռ ստույգ չեն, մարդիկ սկսում են լեգենդներ հորինել, իսկ ոմանք նույնիսկ պնդում են, որ տեսել են այլմոլորակայինների, խոսել են նրանց հետ: Այնուամենայնիվ, այս հարցը շատ վիճելի է, քանի դեռ փաստացի ապացույցներ չկան: Այսօր Գալակտիկուսի բլոգը ձեզ կներկայացնի Երկիր մոլորակից դուրս կյանքի բացահայտման նոր հեռանկարները:

 Նախկինում հետազոտողները հիմնվել են Կոպեռնիկի սկզբունքի վրա, ըստ որի՝ Երկիրը եզակի չէ, և կան նմանատիպ պայմաններով մոլորակներ, և, հետևաբար, ոչինչ չի խանգարում այդ մոլորակներում կյանքի գոյությանը: Ենթադրվում էր, որ կյանքը այլ մոլորակների վրա առաջանում և զարգանում է մոտավորապես այնպես, ինչպես Երկրի վրա: Ըստ այդմ՝ այլ մոլորակների վրա ևս կյանքի ձևավորման համար պահանջվում է չորսուկեսից հինգ միլիարդ տարի, և բնակելի մոլորակները ձևավորվում են Արեգակի նման՝ մետաղներով հարուստ աստղերի շուրջ:  Գիտնականները պնդում են, որ այդ մոլորակներում ևս կյանք կա, բայց մեծ հեռավորության պատճառով հնարավոր չէ փաստացի ապացույցներ գտնելը: Դա կարող է ապացուցվել միայն այն դեպքում, եթե այդ բանական էակները որոշակի ազդակներ ուղարկեն տիեզերք, ինչպես մենք ենք ուղարկում: Շատերին սա ուղղակի անհնար և ծիծաղելի է թվում: 

Այժմ կյանք որոնում են ոչ միայն երկրային տիպի էկզոմոլորակների, այլև Երկրից շատ տարբերների վրա։ Նման մոլորակները կարող են ամբողջությամբ ծածկված լինել օվկիանոսով, որտեղ ջերմաստիճանը հասնում է մոտ 200°C-ի: Բայց նույնիսկ նման պայմաններում այնտեղ կարող են գոյություն ունենալ տարբեր միկրոօրգանիզմներ, որոնք էլ կարող են տարբեր փոխակերպումների ենթարկվել։ Սա կարող է զգալիորեն մեծացնել Արեգակնային համակարգից դուրս կյանքի գոյության հավանականությունը: Այսօր գիտնականներն իրենց ուսումնասիրությունները կենտրոնացրել են հենց այս ուղղությամբ և վստահ են, որ տիեզերքում կյանքի որոնման ճիշտ ճանապարհ են ընտրել: 

Քանի որ այս ոլորտում ցանկացած բացահայտում շատ կարևոր է ողջ մարդկության հետագա կյանքի և զարգացնման հեռանկարների համար, բոլորը մեծ ուշադրությամբ հետևում են այս իրադարձություններին, իսկ Գալակտիկուսի բլոգը սիրով իր հետևորդներին առաջինը կտեղեկացնի բոլոր կարևոր նորությունների մասին: Բաց մի՛ թողեք մեր բլոգները, ընթերցեք նաև <<ԱՄԵՆԱՏԱՐԵՑՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԵՂԵԼ ԵՆ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ>> բլոգը: Ցավոք, տիեզերքում հայտնվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն, բայց հուսահատվել պետք չէ, քանի որ Գալակտիկուսը հասանելի է բոլորին, իսկ մեզ մոտ դուք լիարժեք կվայելեք տիեզերական մթնոլորտը: 
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777