Տիեզերական սնունդ. ի՞նչ են ուտում տիեզերագնացները

Տիեզերական սնունդ. ի՞նչ են ուտում տիեզերագնացները

Հաճախ մեզ համար ավանդական դարձած սննդակարգում անգամ փոքր փոփոխությունը կարող է սթրեսային լինել օրգանիզմի համար, իսկ պատկերացնու՞մ եք՝ որքանով կտրուկ է տարբերվում տիեզերագնացների սննդակարգը սովորական անհատինից: Գալակտիկուսի այսօրվա բլոգը նվիրված է տիեզերքում ընդունվող սննդին, ու հուսով ենք՝ միասին կբացահայտենք ևս մի քանի տիեզերական գաղտնիք: 

Ինչպե՞ս են սնվում տիեզերագնացները 
Շատերը կարծում են, թե տիեզերագնացները սնվում են միայն ատամի մածուկի տարային նմանվող խողովականման տարայից, սակայն դա այժմ այդպես չէ: Այո, նախկինում սննդի մատուցման միակ մատուցման ձևը դա էր, սակայն այժմ տիեզերական սննդի մեծ մասը պահվում է սուբլիմացիոն փաթեթավորումներում: Պատճառներից մեկն այն է, որ նախկին տարաները կշռում էին 165 գրամ, իսկ ներկայիս փաթեթները՝ 50 գրամ, ինչը թույլ է տալիս ավելի շատ սնունդ, ջուր և սարքավորումներ ուղարկել տիեզերք՝ ի հաշիվ խնայված քաշի: 
Խողովակաձև տարաներից լրիվ հրաժարվել տիեզերագնացները չեն պատրաստվում, քանի որ, օրինակ, մանանեխի, մեղրի կամ սոուսների համար փաթեթավորման ավելի լավ տարբերակ դեռևս չի մտածվել: 

Տիեզերական սնունդ 
Սուբլիմացիոն փաթեթավորումը թափանցիկ է և միաժամանակ կատարում է բաժակի ու ափսեի դեր: Օրինակ՝ երբ տիեզերքում պատրաստվում են բանջարեղենով միս ուտել, տարայի մի ծայրը կտրում են, ավելացնում ջուր, մի փոքր սպասում են, խառնում պարունակությունը, և 15 րոպե անց ուտեստը պատրաստ է:  
Այժմ տիեզերագնացների սննդակարգի մեջ մտնող ուտեստների կեսից ավելին պահվում է հենա այս ձևով: Երկրորդ տեղում պահածոյի մետաղական տարաներն են: 

Ինչպե՞ս են պատրաստվում տիեզերական ապուրները 
Նախ պատրաստվում է սովորական ապուրը, որը տեղափոխվում է սուբլիմացիոն չորացման արտադրամաս: 2 օր ապուրը մնում է հատուկ տարայում՝ մինչև -50 աստիճանի պայմաններում: Այնուհետև ստեղծվում է վակուումային միջավայր և միաժամանակ միացվում տաքացումը, և այսպես սկսվում է չորացման պրոցեսը: Արդյունքում սովորական ապուրը վերածվում է փոշու, որը, շնորհիվ կիրառված տեխնոլոգիաների, պահպանում է իր սննդային հատկանիշների 97%-ը, և տիեզերագնացին մնում է միայն ջուր ավելացնել և ուտել: 

Ի՞նչ տեսք ունի տիեզերական հացը 
Հացն այստեղ կտրատված է ուղարկվում՝ 2x2.5 սմ չափով, որպեսզի առանց կծելու հնարվոր լինի այն ուտել: Դա հատուկ է արվում, որպեսզի ուտելու ընթացքում փշուրներ չառաջանան և չընկնեն տիեզերագնացների շնչուղիների մեջ՝ ելնելով անկշռելիության պայմաններից: 

Տիեզերագնացի սննդակարգը 
1 տիեզերագնացի սնվելու նորման 1 օրում 1 կգ 600 գրամն է կամ 3000 կիլոկալորիան: Հիմնական սննդակարգը ստեղծվում է 14 օրվա համար, այսինքն սնունդ ընդունելու յուրաքանչյուր փուլի համար պատրաստվում է 14 այլընտրանք: Տիեզերագնացները սնվում են օրական 4 անգամ: 


Մրգեր և բանջարեղեններ 
Տիեզերագնացներին պարբերաբար մատակարարվում են ոչ մեծ քանակի թարմ մրգեր ու բանջարեղեններ: Պատճառն այն է, որ դրանք շատ արագ են փտում ,և տհաճ հոտը կարող է տարածվել ամբողջ տիեզերանավով:  
Իմիջիայլոց՝ տիեզերագնացներն ունեն նաև իրենց սիրելի ուտեստը. դա ընդեղենով կաթնաշոռն է: 
Այսքանն էինք պատրաստել Գալակտիկուսի այսօրվա բլոգում, իսկ մեր հետևորդներին հրավիրում ենք Հրաչյա Քոչարի 13՝ նշելու ամենատիեզերական անմոռանալի  տարեդարձները մեզ մոտ և փորձելու մեր ոչ պակաս տիեզերական սնունդը, խաղալու վիրտուալ իրականության սարքավորումներով և ընտանյոք հանդերձ վայելելու ձեր օրը: 


Իսկ ամենահետաքրքրասերներին հրավիրում ենք՝ ընթերցելու մեր նախորդ բլոգերից մեկը՝ 20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին :
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777