13 հետաքրքիր փաստ տիեզերագնացների մասին

13 հետաքրքիր փաստ տիեզերագնացների մասին

Ո՞ր պատասխանն է ամենից շատն ասոցացվում «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս» հարցի հետ. կարծում ենք՝ ճանաչում եք գոնե մեկին, ով փոքր տարիքում երազել է տիեզերագնաց դառնալ: Տիեզերագնացները հայտնի են գործին մեծ նվիրումով և նպատակասլացությամբ, քանի որ մեկ անգամ տիեզերքում հայտնվելուն են նվիրում իրենց ողջ կյանքը, ուստի Գալակտիկուսի այսօրվա բլոգը նվիրված է հենց նրանց:  
Եկեք միասին տեսնենք՝ ինչ հետաքրքիր փաստեր կան իրենց առողջությունն ու անգամ կյանքը փորձությունների ենթարկող ու գիտությունն առաջ մղող այս  գերմարդկանց մասին, որոնք, նվիրվելով իրենց գործին, վերջիվերջո ընդմիշտ գրում իրենց անունները պատմության մեջ:  


1✫ Այս փաստը երևի ամենահայտնիներից է. տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է և պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող ամանների մեջ: 


2✫Նախքան տիեզերք թռչելը տիեզերագնացները տարիներ շարունակ իրենց օրգանիզմը ենթարկում են տարատեսակ փորձությունների, որպեսզի ձգողականության բացակայության պայմաններում այն փոփոխությունների ու սթրեսի չենթարկվի: 


3✫ Քանի որ տիեզերքում բացակայում է ձգողականության ուժը, տիեզերագնացների ողնաշարը ուղղանում և ձգվում է, ինչի արդյունքում նրանց հասակն ավելանում է մի քանի սանտիմետրով: 

4✫ Շատ տիեզերագնացներ Երկիր վերադառնալուց հետո ստիպված են լինում կրկին քայլել սովորել: 


5✫ Քանի որ տիեզերագնացների տիեզերքում սովոր են, որ իրերը բաց թողնելիս գետնին չեն ընկնում, Երկիր վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ պարբերաբար վայր են գցում ձեռքում պահած իրերը: 


6✫ Առաջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը Նիլ Արմսթրոնգն էր, որը այդ նպատակի իրականացմանը պատրաստվել էր 10 տարի: 


7✫ Տիեզերագնացության պատմության ընթացքում ոչ մի տիզերագնաց տիեզերքում չի մահացել: Մահացու ելքով վթարներ, ցավոք, եղել են, սակայն բոլորը եղել են թռիչքների, վայրէջքների կամ փորձարկումների ընթացքում: 


8✫ Որոշ տիեզերագնացներ, հայտնվելով անկշռելիության միջավայրում, սկսում են զգալ նույն ախտանշանները, ինչ ծովային հիվանդության ժամանակ՝ հատկապես գլխապտույտ և սրտխառնոց: 


9✫ Ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան՝ 878 օր: 


10✫ Ցավոք, տիեզերքում գտնվելու ընթացքում ոսկորները դառնում են ավելի փխրուն, քանի որ տիեզերագնացները մեծ քանակով կալցիում են կորցնում: 


11✫ Ձգողականության բացակայության պայմաններում տիեզերագնացները ստիպված են ատամները լվալուց հետո փրփուրը կուլ տալ, ուստի իրենց ատամի մածուկները պատրաստվում են հատուկ բաղադրությամբ: 


12✫ Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացալ ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով: 
 

13✫Իսկ բաց տիեզերքում ամենաշատն անցկացրած ժամանակի ռեկորդը պատկանոպւմ է Անատոլի Սոլովյովին, որն այնտեղ հայտնվել է 16 անգամ՝ ընդհանուր առմամբ 82 ժամ 22 րոպեով: 


Դե ինչ, մեր պատրաստած փաստերն այսքանն էին, հուսանք՝ հետաքրքրությամբ ընթերցեցիք այսօրվա նյութը ու եթե հետաքրքրված եք տիեզերքով, չմոռանաք ծանոթանալ նաև մեր նախորդ նյութերից մեկին՝ «20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին»: 
Քանի որ այսօր մեր ընթերցողներն իմացան ավելին աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկի մասին, իրական ժամանակն է այցելելու մեր տիեզերական ժամանցի կենտրոն՝ Գալակտիկուս, և փորձարկելու հմտությունները: Ովքեր ցանկանում են մասնակցել լազերային պատերազմների մեր Laser Tag  Arena-ում, փորձությունների ենթարկել տրամաբանությունը մեր քվեսթ-սենյակներում, հայտնվել VR խաղերի անծայրածիր աշխարհում կամ պարզապես ընկերների հետ նշել տիեզերական տարեդարձ, հրավիրում ենք Հրաչյա Քոչարի 13՝ Գալակտիկուս

 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777