Քանի որ Գալակտիկուսը փոքրիկների ամենասիրելի վայրն է դարձել, մենք չէինք կարող անատարբեր անցնել հենց նրանց ամենասիրելի տոնի՝ Ամանորի կողքով: Բացի նրանից, որ Նոր տարվան ընդառաջ մենք առաջարկեցինք հատուկ նախատոնական դասարանական փաթեթներ, պատրաստվում ենք իրականացնել մուլտդիտում, և անգամ առաջարկներ պատրաստեցինք մեծահասակների համար՝ ամենատիեզերական կորպորատիվի տեսքով, այնուամենայնիվ որոշեցինք նաև անդրադառնալ տոնին նաև Գալակտիկուսի բլոգում: Այսօր կներկայացնենք հետաքրքիր փաստեր այս օրվա մասին, և գուցե Դուք էլ Ձեզ համար նորություններ կբացահայտեք հրաշքներով լի Ամանորի մասին:
1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով:
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով:
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը:
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում:
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում:
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել:
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները:
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում:
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում:
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները:
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է:
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը:
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս:
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում:
Դե ինչ, հրաշքներով լեցուն այս տոնի մասին պատրաստել էինք այս փաստերը, և մաղթում ենք, որպեսզի Ձեր գալիք տարին լի լինի հաջողություններով, դրական լիցքերով ու բարի լուրերով: Շնորհակալ ենք, որ Գալակտիկուս ընտանեկան ժամանցի կենտրոնի կողքին էիք 2020-ին, և հուսով ենք՝ եկող տարի է՛լ ավելի հաճախ կհանդիպենք:
Իսկ տոնական տրամադրությունը պահպանելու համար խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ»: