Քանի որ մեր փոքրիկ այցելուների համար Գալակտիկուսը ասոցացվում է տիեզերական անմոռանալի տարեդարձների հետ, այսօր որոշել ենք հետաքրքիր փաստեր ներկայացնել հենց այս օրվա մասին, քանի որ ինչպես ցանկացած տոն՝ այն ևս տարբեր ժամանակներում տարբեր ազգությունների մոտ նշվել է յուրովի:
Օրինակ՝ ԱՄՆ-ի դպրոցներում ընդունված է ծննդյան տարեդարձը նշել նաև կես տարին լրանալու ժամանակ, որպեսզի այն աշակերտները, որոնց ծննդյան օրը համընկնում է արձակուրդների հետ, կարողանան նշել իրենց տոնն ընկերների հետ:
Իսկ Անգլիայի թագուհին անձամբ է շնորհավորում այն հոբելյարներին, ում 80, 90 և 100 ամյակն է: Առհասարակ բրիտանացիները մեծ պատասխանատվությամբ են մոտենում ծննդյան տոներին՝ հրավիրատոմսեր ուղարկելով հյուրերին մոտ 2 ամիս առաջ: Հատուկ ուշադրություն է դարձվում գուշակություններին, ու տոնախմբություններին անգամ գուշակ է հրավիրվում:
Որոշ աֆրիկական ցեղատեսակների մոտ ընդունված է ծնունդը նշել կյանքում 1 անգամ կամ էլ 13 տարին մեկ, ընդ որում՝ այդ օրը հոբելյարը պետք է թզի ծառ տնկի:
«Happy Birthday to You» երգը տարեկան 2 միլիոն դոլարի եկամուտ է բերում այն ընկերությանը, ում պատկանում են երգի հեղինակային իրավունքները: Իհարկե ընկերների հետ այս երգը երգելը արգելված չէ, սակայն չի կարելի կոմերցիոն նպատակով այն օգտագործել ֆիլմերում և անգամ բացիկների վրա:
Երբ ծննդյան օրը և լրացող տարիների թիվը համընկնում են (օրինակ՝ ապրիլի 13-ին դառնում եք 13 տարեկան), այդ օրը կոչվում է շամպայնե կամ ոսկյա տարեդարձ:
22 անձից բաղկացած խմբում 50% հավանականությամբ 2 հոգու ծննդյան օրը կհամընկնի, 55 հոգանոց խմբում համընկնելու հավանականությունը կկազմի 99%: Վիճակագրությունը պնդում է, որ մարդկանց 10%-ը ծնվել է օգոստոսին:
Ամենից հաճախը ծննդյան տոներ են հանդիպում հոկտեմբերի 5-ին, ամենահազվադեպը՝ մայիսի 22-ին:
Ամենամեծ ծննդյան տորթը թխվել է ամերիկյան Ֆորթ-Փեյն քաղաքի օրվա առթիվ, և այն կշռել է 58 տոննա:
Այն ժամանակաշրջանում, երբ օրացույց ունեին քչերը, մարդիկ առհասարակ չէին հետևում տարիների ընթացքին, և ոչ ոք չգիտեր իր հստակ տարիքը: Մի խոսքով, հնում ոչ ոքի համար տարիքն այնքան կարևորություն չէր ներկայացնում, ինչպես հիմա:
Մինչև 19-րդ դարը ծննդյան տոն կազմակերպում էին միայն մեծահասակները: Այնուհետև տոնը սկսեց տարածվել նաև փոքրիկների շրջանում, ու գերմանացիներն անգամ հատուկ տերմին ստեղծեցին՝ kinderfeste (մանկական տոնախմբություն):
Պատկերացնու՞մ եք՝ ինչ անհետաքրքիր կլիներ, եթե մինչ օրս էլ նշվեին միայն մեծերի ծնունդները. Գալակտիկուսում մեկ անգամ ծննդյան տարեդարձ նշածները կփաստեն, որ փոքրիկների տոնը վերածվում է իրական հեքիաթի, և այդ օրն ընդմիշտ մնում է նրանց հիշողության մեջ:
Ցանկանու՞մ եք համատեղել ծննդյան տոնը հետաքրքիր խաղերի, վիրտուալ իրականության ու շոուների հետ, անպայման ծանոթացեք մեր ծառայություններին և զանգահարեք +374 11 990 777 կամ այցելեք Հր. Քոչարի 13, և ինքներդ կհամոզվեք, որ երեխայի անմոռանալի օրն ապահովելու լավագույն վայրը Գալակտիկուս տիեզերական ժամանցի կենտրոնն է:
Չմոռանաք նաև ծանոթանալ մեր նախորդ նյութերից մեկին՝ «Ի՞նչ է VR-ը և ինչպե՞ս է ստեղծվել», եթե ծանոթ չեք վիրտուալ իրականությանը ու չգիտեք՝ ինչպես փորձարկել այն Գալակտիկուսում: