Առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովա

Առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովա

Գալակտիկուսում տիեզերքի առեղծվածներին վերաբերող ամեն մանրուք դառնում է իրական և շոշափելի, ու մեր թիմն իր առջև նպատակ է դրել տիեզերքն ավելի հասանելի դարձնել մեր այցելուների ու հետևորդների համար:  Գալակտիկուսի այսօրվա բլոգը առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի տիեզերական ճամփորդության և դրան նախորդող փորձությունների մասին է, և հուսով ենք՝ այս հրաշագործ կնոջ մասին մի ավել ինֆորմացիա կկարողանանք ձեզ փոխանցել: Նշենք, որ բացի առաջին կին տիեզերագացը լինելուց՝ նա մինչ հիմա միակ կինն է աշխարհում, որ միայնակ է  թռել տիեզերք: 

Նախապատրաստական աշխատանքներ
Առաջին կին տիեզերագնացին ընտրել են պարաշյուտիստների շարքից, և որոնումները տևել են 2 տարի: Թեկնածուն պետք է լիներ մինչև 30 տարեկան, ունենար մինչև 170 սմ հասակ և մինչև 70 կգ քաշ: 
Սկզբնական շրջանում ընտրված 800 կանանցից բժիշկների կողմից սահմանված պայմաններին համապատասխանեցին 30-ը, որոնք էլ սկսեցին պատրաստվել թռիչքի: Վալենտինան պարաշյուտային սպորտում այդ պահին պրոֆեսիոնալ էր և արդեն հասցրել էր մոտ 90 թռիչք կատարել: Սովորաբար յուրաքանչյուր տիեզերագնացի համար ընտրվում է մեկ փոխարինող, սակայն հաշվի առնելով կնոջ առաջին թռիչքի հետ կապված ռիսկերը՝ Վալենտինայի դեպքում ընտրվեց 2 փոխարինող: Հետագայում եղավ հայտարարություն բժշկի կողմից, որ  այդ 3-ից ամենավատ բժշկական ցուցանիշներն ուներ հենց Տերեշկովան: Կա պնդում, որ հենց նրան ընտրեցին, քանի որ նրա կերպարն ավելի էր համապատասխանում ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կնոջ կերպարին, որը կարողացավ հասնել հաջողության: Բացի այդ՝ նա արտաքնապես էլ շատ գրավիչ էր ու խարիզմատիկ: 
Կա տեսակետ, որ Կորոլյովը Տերեշկովային փոխարինող ֆիզիկապես ավելի ուժեղ 2 կանանց համար հետագայում նախատեսել էր մեկ այլ թռիչք: 
Թռիչքին պատրաստվելու ընթացքում փորձարկվում էին տարբեր մակերևույթներին պարաշյուտով վայրէջքները: Տիեզերագնացը 10 օր մեկուսացված էր մնացել, որպեսզի ադապտացվի տիեզերքում սպասվելիք միայնակությանը:  

Թռիչք
Վալենտինա Տերեշկովան թռիչք կատարեց 1963թ. հունիսի 16-ին, «Վոստոկ-6» տիեզերանավով: Նրա հարազատները թռիչքի մասին իմացան միայն դրա ավարտից հետո: Նա նախապես ասել էր, իբրև գնում է պարաշյուտիստների մրցույթի, քանի որ իրականում թռիչքը դեպի տիեզերք շատ ռիսկային էր և կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, նրա հարազատներն իմացել են ռադիոյով: 
Վալենտինան վայրէջք կատարեց հունիսի 19-ին, և թռիչքն ընդհանուր առմամբ տևեց 22 ժամ 41 րոպե: Տիեզերանավն այս ընթացքում կատարել է 48 պտույտ Երկրի շուրջը՝ անցնելով 2 միլիոն կիլոմետր: 
Թռիչքն ու հատկապես վայրէջքը բարդ անցան, քանի որ տիեզերանավում անսարքություն էր թույլ տրվել, և այն փոխարենը մոտենար Երկրի մակերևույթին, հեռվանում էր, սակայն Տերեշկովայից հաղորդում ստանալուց հետո Գագարինն ու Կորոլյովը կարողացան լուծում գտնել: Այս մասին հայտնի է դարձել միայն ոչ հեռու անցյալում: Այն ժամանակ ընդունված չէր խոսել բարդությունների,  սխալների մասին, և այն, որ թռիչքը տրվել էր դժվարություններով, մարդիկ չգիտեին: Բացի ծանր հագուստից՝ Տերեշկովան  չէր կարող 4 կմ բարձրությունից այնպես կառավարել պարաշյուտը, որ անվնաս վայրէջք կատարեր ծովի մակերևույթին և կարողանար մնալ ջրի երեսին հոգնեցուցիչ թռիչքից հետո: Բայց վերջիվերջո նա կարողացավ անցնել ծովի վրայով:

Նշենք, որ տիեզերանավի վայրէջքի՝ լայն տարածում ստացած կադրերն իրականում բեմադրված են՝ նկարվել են հաջորդ օրը:  

Հետաքրքիր փաստեր
Անկանխատեսելի պայմանների, որոշակի տեխնիկական խնդիրների և ծանր արտահագուստի պատճառով Տերեշկովան ի վիճակի չէր եղել կատարել բոլոր հանձնարարությունները, բացի այդ՝ խախտել էր սահմանված կանոններից մեկը՝ ընդունելով սնունդ անմիջապես վայրէջքից հետո և մարդկանց բաժանելով իր տիեզերական սննդից՝ որպես հուշանվեր: 
Կա տեսակետ, որ հետագայում անձամբ Սերգեյ Կորոլյովն է արգելել կանանց թռչել տիեզերք: Այդպես է դա իրականում, թե ոչ՝ փաստը մնում է փաստ, որ ո՛չ Տերեշկովան, ո՛չ նրան փոխարինող տիեզերագնացները թռիչք չկատարեցին, և այդ խմբի ամբողջական պատրաստում անցած 5 տիեզերագնացներից միայն մեկը վերջիվերջո դարձավ իրական տիեզերագնաց: 
Տերեշկովայի ամուսինը ևս տիեզերագնաց էր, և նրանք համատեղ ապրել են 19 տարի: Որքան էլ բժիշկները անհանգիստ էին, որ նրանց երեխան առողջական խնդիրներ կարող է ունենալ, նա ծնվեց լրիվ առողջ, առանց որևէ խնդրի: 
Տերեշկովայի նպատակները չսահմանափակվեցին դեպի տիեզերք թռիչքով, և նա երազում էր թռչել դեպի Մարս՝ անգամ առանց հետադարձի հնարավորության: Նա ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում և միակ կինն է, ով ռուսական բանակի գեներալ-մայոր է: Հետագայում նա նաև դարձավ ռուսական դումայի պատգամավոր, իսկ 2014-ի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը նա 8 անձանցից մեկն էր, ում վստահված էր տանել ջահը: 
Ահա թե որքան անսահման են կանանց հնարավորությունները, և միամսյակը նրանց անդրադառնալու առիթներից միայն մեկն է: Իսկ եթե ցանկանում եք նախքան այցելությունն է՛լ ավելի իրազեկվել այս անսպառ ու հետաքրքրաշարժ թեմայից, խորհուրդ ենք տալիս ընթերցել Գալակտիկուսի բլոգի նախորդ նյութերից մեկը՝ «13 հետաքրքիր փաստ տիեզերագնացների մասին»: 
Դե իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայտնվել տիեզերքում, Գալակտիկուսը հրավիրում է Հրաչյա Քոչարի 13՝ դառնալու տիեզերագնաց առանց նման երկարատև ու դժվար փորձությունների:  
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777