Պարզվում է, որ նույնիսկ ամենամեծ ու գրավիչ ատրակցիոններով զվարճանքի այգիների այցելուների 89%-ը կարծում է, որ ավելի մեծ սիրով կայցելեին այնտեղ, եթե դրանք ունենային նաև VR սրահներ: Այսօր ապագայի աշխարհ թվացող այս իրականությունը հասանելի է ամենուր, և Հայաստանը ևս բացառություն չէ, քանի որ Գալակտիկուս ժամանցի կենտրոնում են ամփոփված տարածաշրջանի նորագույն և ամենահետաքրքիր VR սարքավորումները:
Ինչու՞ է վիրտուալ իրականությունն ավելի նախընտրելի սովորական ատրակցիոններից. նախ` զվարճանքի պարկերի մեծ մասը վատ եղանակային պայմաններում փակվում է, և անգամ եթե մարդն արդեն պարկի ներսում է, ատրակցիոնների աշխատանքն, օրինակ, անձրևի դեպքում դադարեցվում է, նույնիսկ եթե ժամեր շարունակ մնացել եք հերթի մեջ: Բացի այդ՝ իրական ատրակցիոնների ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են, իսկ VR-ի դեպքում որևէ սահմանափակում չկա՝ մարդը կարող է թռչել, պտտվել, սուզվել, ընկնել և բարձրանալ որքան ցանկանա առանց որևէ կերպ վտանգելու իր առողջությւնը: Իրենց հնարավորություններով VR սարքավորումները գերազանցում են բոլոր իրական մրցակիցներին, քանի որ հատուկ էֆեկտները մոտեցվել են կատարելության:
VR խաղային սարքավորումներ արտադրողների շրջանում առաջատարներից է Owatch ընկերությունը, որի VR Simulator-ը կարող եք փորձարկել մեր սրահում՝ նախապես ընտրելով հոլովակներ և խաղեր, որոնք ցանկանում եք նայել կամ խաղալ: Թեմաները բազմազան են, ուստի յուրաքանչյուր սեռի, տարիքի և անգամ նախասիրությունների այցելու շատ արագ կգտնի իր սիրելի խաղերը:
Այս սարքավորումներն անվտանգ են, հարմար են օգտագործման մեջ, ապահովում են ինչպես շարժում, այնպես էլ տեսողական և լսողական էֆեկտներ, ինչն ապահովում է ռեալիզմի ավելի սուր զգացողություններ: Քամու սիմուլյացիան, օդի շարժումը, ոտքերին հպումը, մեջքին հարվածները, վիբրացիաները խաղերի ու հոլովակների դիտման ընթացքը դարձնում են ավելի իրական ու գրավիչ:
Մասնակիցները կարողանում են շարժել գլուխը, կրակել ու փոխազդել շրջակա միջավայրի հետ այն բանից հետո, երբ հագնում են հատուկ ակնոցները, նստում են VR բազկաթոռին և օգտվում հատուկ կոճակներով բռնակներից: Արդյունքում ստացվում է իրական և վիրտուալ միջավայրերի հետաքրքիր համադրություն, և խաղացողը կամ հոլովակ նայողը մտնում է դրանց հետ փոխազդեցության մեջ:
Գալակտիկուսն ապահովում է VR խաղերի իրական հրավառություն. միայն OWATCH VR սարքավորումներում կա հարյուրից ավելի հոլովակից ընտրություն կատարելու հնարավորություն՝ Zerg kill, Starfighter, IronSoul, Ocean Adventure, Birdy King Land, Magis sister, World Roller Coaster, Titanic, Hellicott City, Dinasaur Paradise, NASA Land on Mars, STAR Wars Parsue, War Robots, GTR և այլն:
Արի միայնակ կամ ընկերներիդ, ընտանիքիդ կամ կոլեգաներիդ հետ, մեր անձնակազմը սիրով կծանոթացնի քեզ VR-Ի ամենաանիրական հնարավորությունների հետ, և ցանկացած հաճախորդ մեր VR սենյակից դուրս կգա ամենավառ տպավորություններով, սպասում ենք ձեզ Քոչար 13 հասցեում՝ մեր տիեզերական ժամանցի կենտրոնում:
Իսկ բոլոր նրանց, ովքեր չգիտեն՝ ինչպես է առաջացել վիտուալ իրականությունը, խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր նախորդ նյութերից մեկը՝ «Ի՞նչ է VR-ը և ինչպե՞ս է ստեղծվել»: