Որքան հիշում ենք մեզ, հիշում ենք նաև այդքա՜ն ցանկալի նվերը՝ Բարբի տիկնիկը: Երբ ունենում էիր մեկը, խանությում միանգամից հայտնվոմ էր նորը՝ քո ունեցածից լրիվ տարբեր: Ու տիկնիկների հավաքածու ունենալը, նրանց համար հագուստ կարելը, տուն սարքելը, ընտանիք դարձնելը դառնում էր երեխաների ամենասիրելի խաղը: Քանի որ փոքրիկ աղջիկները Գալակտիկուս ժամանցի կենտրոն հաճախ են այցելում, արդեն հասցրել ենք նկատել, որ նրանց ամենասիրելի անկյուններից է մեր Barbie Room-ը: Դե իսկ Գալակտիկուս բլոգում մեր կենտրոնի ամեն անկյունի մասին ամենահետաքրքիր փաստերն են հավաքված, ու այսօր էլ հերթը Բարբի տիկնիկինն է:
Հիմահանրահայտ այս տիկնիկն արդեն բավականին մեծ է՝ 64 տարեկան: Առաջին Բարբին խաղալիքների ցուցահանդեսին ներկայացվել է 1956 թվականի գարնանը: Ռութ Սենդլերի՝ այս տիկնիկի ստեղծողի համար ոգեշնչման աղբյուր էր դարձել իր դուստրը: Նա սիրում էր խաղալ թղթե տիկնիկներով ու հորինում էր նրանց հետագա կյանքը, որը նրանց չէր համապատասխանում, քանի որ տիկնիկների դեմքերը մանկական էին: Եվ այսպես նրա մայրը ստեղծեց Բարբիներին:
Տիկնիկի ամբողջական անունն է Բարբարա Միլիսեթնա Ռոբերթս: Նա ապրում է Իվ Վիսկոնսին կոչվող քաղաքում, և նրա ծնողներն են Ջորջն ու Մարգարեթը:
Բարբիի ընկերը՝ Քենը, նրանից փոքր է 2 տարի 2 օրով: Նրա անունն էլ տիկնիկի ստեղծողի որդու՝ Քեննեթի անունից է առաջացել: Քենը և Բարբին երեխաներ չունեն, և որքան տեսնում ենք նրանց փոքրիկների հետ, դրանք տիկնիկների քույրերն ու եղբայրներն են:
Ամենաթանկարժեք Բարբին վաճառվել է 302 000 դոլարով, քանի որ տիկնիկի վզնոցին կար 3 կարատ սպիտակ և 1 կարատ վարդագույն ադամանդ: Նշենք, որ վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է քաղցկեղին ուղղված հետազոտություններին:
Բարբիտիկնիկների ամենապահանջված մոդելներն են հարսնացուն և բալետի պարուհին: Երկուսն էլ սկսել են արտադրվել 1976 թվականին, և թողարկվում են մինչ օրս: Նշենք, որ պարուհին ունի բալետի համար անհրաժեշտ նուրբ կազմվածք և ճկունություն, իսկ հարսնացուի համար զգեստներ են կարել անգամ համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներները:
Բարբիի փիլիսոփայությունը մեկն է. ցույց տալ աղջիկներին, որ իրենք են որոշում՝ ինչպիսին լինել, դրա համար էլ պարբերաբար դուրս են գալիս նոր մոդելներ՝ տարբեր կազմվածքներով, մաշկի գույնով, ոճով և տեսքով. այն բազմազգ խաղալիք է: Վաճառքի են հանվում նաև հայտնի աստղերի տիկնիկ տարբերակները: Եթե Բարբին լիներ իրական աղջիկ, նրա հասակը կլիներ 172 սմ, իսկ կազմվածքի պարամետրերը կլինեին 97-45-82 սմ: Նշենք, որ բնությունը նման տվյալներ շնորհում է շատ հազվադեպ, և այսպիսի կազմվածք ունի 100 000 կանանցից միայն մեկը:
Դե ինչ, մեր սիրելի՛ ընթերցողներ, հուսով ենք՝ այսօրվա բլոգը Ձեզ դուր եկավ, և եթե հետաքրքրված եք աշխարհով մեկ տարածված ամենահայտնի խաղալիքներով, առաջարկում ենք ընթերցել նաև մեկ այլ հետաքրքրաշարժ նյութ՝ «18 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԼԵԳՈՅԻ ՄԱՍԻՆ»:
Իսկ եթե ցանկանում եք Ձեր բալիկի օրը դարձնել իրական տոն, հրավիրում ենք ձեզ Գալակտիկուս ընտանեկան ժամանցի կենտրոն, որտեղ յուրաքանչյուր տարիքի այցելու իր համար կգտնի իր հետաքրքրություններին համապատասխան զբաղմունք: Սպասում ենք բոլորդիդ Գալակտիկուս ընտանեկան ժամանցի կենտրոնում՝ Հր. Քոչար 13: