Ինչպե՞ս շփվել երեխայի հետ պատերազմական պայմաններում

Ինչպե՞ս շփվել երեխայի հետ պատերազմական պայմաններում

Պատերազմական իրավիճակը բարդ ու տրավմատիկ է անգամ մեծահասակների համար, ուստի դժվար չէ պատկերացնելը, թե որքանով է այժմյան դրությունը դժվար ընկալելի երեխաների համար: Քանի որ Գալակտիկուս ժամանցի կենտրոնը հենց փոքրիկների ամենասիրելի վայրն է, մենք որոշեցինք անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է խորհուրդ տրվում շփվել երեխայի հետ այս պայմաններում, եթե չեք ցանկանում որևէ կերպ ճնշում գործադրել նրա վրա: 
Կախված երեխայի տարիքից, բնավորությունից, նրա շուրջը գտնվող մեծահասակների վարքից` նա ամենատարբեր ձևերով կարող է արձագանքել ստեղծված իրավիճակին՝ 
• Քնի հետ կապված խնդիրներ 
• Անհանգստություն, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու 
• Վախ, որ բացասական դեպքերը նորից կրկնվելու են  
• Խաղալու, իր սիրելի զբաղմունքներոիվ զբաղվելու ցանկության բացակայություն 
• Հաճախակի լաց 
• Էմոցիաների բացակայություն 
• Անընդհատ խոսակցություններ տիրող իրավիճակի մասին: 
 

Ուշադիր լինելով, նկատելով և փորձելով հղկել երեխայի մոտ նկատած խնդիրները՝ մենք կկարողանանք օգնել նրան ոչ միայն այդ պահին, այլև նրա հետագա ամբողջ կյանքում: Գալակտիկուսի այսօրվա բլոգում որոշել ենք տալ մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երեխայի հետ այս իրավիճակում շփվել ճիշտ ձևով: 
Երեխայի հետ պետք է խոսել պատերազմի մասին, սակայն առանց խուճապի, տագնապի կամ հակառակը՝ անտարբերության: Երեխաները իրենց առօրյայում, միևնույն է, լսելու են պատերազմի մասին խոսակցություններ, ուստի այդ թեման շրջանցել ոչ մի իմաստ չունի: Միևնույն ժամանակ պետք է երեխայի հետ խոսելիս լինել հավասարակշռված և չտրվել հույզերին: 
Երեխաները պետք է իմանան, որ իրավիճակը մեծահասակների կողմից վերահսկվում է և շուտով ամեն ինչ ավարտվելու է: 
Ավելորդ կարեկցանքի, անընդհատ օգնություն առաջարկելու կարիք չկա: Կարելի է զգուշությամբ հարցնել՝ կարող եք արդյոք ինչ-որ բանով օգնել, և եթե այո՝ ինչով: Եթե խոսքը վերաբերում է ավագ դասարանի երեխաներին, նրանց հետ կարող են առաջանալ կարծիքների բախումներ: Ոչ մի դեպքում պետք չէ կոնֆլիկտի մեջ մտնել կամ փորձել դիմացինին պարտադրել սեփական կարծիքը: Եթե անգամ Ձեր խոսքը հրաժարվում են ընդունել, շրջանցեք զրույցն առանց կոնֆլիկտների: 
Պատասխանեք երեխայի մոտ ծագող հարցերին, անպայման նրանցից էլ կարծիք հարցրեք և ուշադրությամբ լսեք ամեն մի տեսակետ: 
Քանի որ ժամանակակից աշխարհում համացանցից օգտվում են անգամ ամենափոքրերը, նախ ինքներդ փորձեք նրանց հեռու պահել անցանկալի, խուճապ առաջացնող տեղեկատվությունից: Ավելի մեծ տարիքի երեխաները պետք է իմանան՝ ինչ է ապատեղեկատվությունը, որ կայքերից է կարելի օգտվել, ինչ նյութերով է կարելի կիսվել և այլն: 
Երեխաները տագնապի զգացում են ունենում, երբ նրանց առօրյան փոխվում է մշտական ընթացքից: Օրինակ՝ եթե երեխան սովոր է, որ ամեն օր պետք է գնա պարապմունքի, որից հետո միասին պետք է զբոսնեք, ապա նա միանգամից կսկսի ներքուստ անհանգստանալ, երբ նկատի, որ պլանները լրիվ փոխվել են: Փորձեք հնարավորինս չշեղվել արդեն հաստատված օրվա պլաններից, և երեխան իրեն ավելի հանգիստ կզգա: 
Եթե երեխայի հետ սովորելու կամ ապրելու է պատերազմական գոտուց եկած այլ բալիկ, նրա մոտ բազում հարցեր են առաջանալու՝ ինչու է նա եկել մեզ մոտ, ինչու է խոսում այլ ձևով, ինչով է տարբերվում նրա կենցաղը կամ հոգեվիճակը մերինից և այլն: Անպայման լսեք երեխաների կարծիքներն ու պատասխանեք նրանց հարցերին: 
Գալակտիկուսի թիմը մեծ սիրով է սպասում բոլոր փոքրիկներին՝ ծանոթացնելու նրանց մեր ստեղծած տիեզերական աշխարհի հետ: Մեզ մոտ երեխաները կկարողանան կտրվել իրենց առօրյայից, խաղալ, զվարճանալ, մտնել վիրտուալ իրականության մեջ, դառնալ տիեզերքի մի մասնիկ: Հիշեցնենք, որ այս ընթացքում խաղերի կտրոնների վաճառքից ստացված ՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ մենք փոխանցելու ենք հիմնադրամին, այնպես որ փոքրիկները ևս կնպաստեն մեր հաղթանակին՝ խաղալով ու լինելով երջանիկ: 
Այնպես որ մեր ընկերասեր ու պրոֆեսիոնալ թիմը սպասում է բոլորիդ Հրաչյա Քոչար 13 հասցեում՝ Գալակտիկուս տիեզերական ժամանցի կենտրոնում: 
Իսկ մինչ այդ խորհուրդ ենք տալիս ցրվել՝ ընթերցելով մեր նախորդ նյութերից մեկը՝ «20 ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՓԱՍՏ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ»: 
 

Ունեք հարցե՞ր, զանգահարեք հիմա +374 11 990 777